AM | RU
USD
EUR
RUB

Էլեկտրոնային սիգարետները վտանգավոր են ու վնասում են առողջությունը. հայտարարում է ԱՀԿ-ն

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԷլեկտրոնային ծխախոտները վտանգավոր են և մեծացնում են սրտի հիվանդությունների և թոքերի հետ կապված խնդիրների ռիսկերը: Այսպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոշտ նախազգուշացումը՝ էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ իր նորացված եզրակացության մեջ, որը հրապարակվել է ԱՀԿ կայքում հունվարի 29-ին։

Էլեկտրոնային սիգարետները սարքեր են, որոնք տաքացնում են հեղուկը՝ առաջացնելով նիկոտինային գոլորշի, որը կարող է լինել տարբեր համերի։ Էլեկտրոնային ծխախոտը կարող է լինել տարբեր ձևերի և չափսերի: Շատերն ունեն մարտկոց, ջեռուցման տարր և հեղուկը պահելու տեղ:

Էլեկտրոնային սիգարետները պարունակում են տարբեր քանակությամբ նիկոտին և վնասակար արտանետումներ, որոնք վտանգավոր են ոչ միայն այն օգտագործողի, այլ նաև շրջապատի, կամ ինչպես ասում են երկրորդային ծխողների համար։ ԱՀԿ-ն նշում է, որ անգամ այն էլեկտրոնային սիգարետներում, որոնք պնդում են, որ չեն պարունակում նիկոտին, հայտնաբերվել է այն։

Էլեկտրոնային սիգարետներն հատկապես ռիսկային են, երբ օգտագործվում են երեխաների և դեռահասների կողմից, քանի որ նիկոտինը խիստ կախվածություն է առաջացնում և ազդում երիտասարդների ուղեղի զարգացման վրա, որը շարունակվում է մինչև նրանց քսանամյակների կեսերը:

Ավելին, որոշ դեպքերում արձանագրվել է ապացույցների աճ, որ էլէկտրոնային սիգարետ ծխող անչափահասների մոտ կրկնապատկվում է հավանականությունը, որ կսկսեն ծխել սովորական ծխախոտ։ Ինչպես նաև շատ քիչ ապացույցներ կան, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է օգնել սովորական ծխողին հրաժարվել ծխելուց։

Էլէկտրոնային սիգարետի օգտագործումը, ինչպես ասում է ԱՀԿ-ն, մեծացնում է սրտի հիվանդությունների և թոքերի խանգարման վտանգը: Զգալի ռիսկեր է պարունակում այն օգտագործող հղի կանանց համար, քանի որ դրանք կարող են վնասել աճող պտղին:

ԱՀԿ-ն հորդորում է կառավարություններին՝ դիտարկել այս ապրանքների հարկումը նույն ձևով, ինչպես ավանդական ծխախոտը ու կարգավորել դրանց գովազդն ու օգտագործումը։

ԱՀԿ-ն հարց ու պատասխանի ձևով ցրում է էլեկտրոնային ծխախոտի անվնաս լինելու ողջ միֆը, նշելով, որ այժմ էլեկտրոնային սիգարետներն արգելված են ավելի քան 30 երկրներում, իսկ որտեղ արգելված չէ, խորհուրդ է տալիս ընդունել կարգավորումներ։

Կազմակերպության այս եզրակացությունը մինչ օրս ամենախիստն է՝ 2016 թ.-ին վեյփինգի հետևանքների վերաբերյալ նրանց ուսումնասիրությունից հետո, որում ասվում էր, որ էլեկտրոնային սիգարետը պետք է արգելվի փակ տարածքներում կամ այնտեղ, որտեղ արգելվում է ծխելը:

Մարդկանց մոտ ավանդական ծխախոտի հետ կապված մտահոգություններից է առաջացող ծուխը, սակայն էլեկտրոնային սիգարետի դեպքում էլ թութունը այրվելու փոխարեն տաքանում է, առաջացնելով գոլորշի, որն արդեն այն օգտագործողը կլանում է։

Նշվում է, որ ԱՄՆ Կառավարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) 2020թ.-ի հունվարի 14-ի տվյալներով, ԱՄՆ-ում վեյփինգի հետևանքով թոքային հիվանդությունների թիվը հասել է 2,668 ու գրանցվել 60 մահ։

Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի «Բժշկությունների և առողջության պահպանման միջոցների կարգավորող գործակալությունը» (MHRA) հետաքննում է երկրում էլեկտրոնային սիգարետից գրանցված 2 մահվան հանգամանքները, որոնցից մեկը 2010-ին է եղել, մյուսը 2019-ի նոյեմբերին։ MHRA-ի վերջին 5 տարիների ուսումնասիրությունները ևս փաստում են, որ վեյփինգն առաջացնում է մոտ 200 առողջական խնդիրներ՝ ներառյալ թոքաբորբ ու սրտային հիվանդություններ։

Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Քեյփուելը միանշանակ նշում է, որ վեյփինգը վտանգավոր է՝ ինչպես սովորական ծխախոտը։

Պրոֆեսորն անդրադառնում է տարբեր համերով էլեկտրոնային սիգարետներին, ասելով, որ դրանք պոտենցիալ վտանգ են ու տաքանալով այս նյութերը քայքայվում են բազում թունավոր քիմիական նյութերի, որոնցից որոշներն անգամ կարող են առաջացնել քաղցկեղ։ Այս մասին, սակայն, հասարակությունը քիչ է տեղեկացված։

Նախորդ տարի Ստենֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտի մեջ օգտագործվող համեմունքները վնասում են արյան անոթները, ինչը կարող է հանգեցնել սրտի հիվանդության կամ ինսուլտի:

Միևնույն ժամանակ Բիրմինգհեմի համալսարանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գոլորշիացված էլեկտրոնային հեղուկ հեղուկը նման ազդեցություն ունի թոքերի վրա։

Այնպես որ, ինչպես ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և ավանդական ծխախոտը, և էլեկտրանային սիգարետները առողջական վտանգներ են պարունակում ու ամենաապահով մոտեցումն է հրաժարվել երկուսից էլ։

Լրահոս
Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Եղանակը զգալի կտաքանա Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին Հերթական պաշտոնանկությունները ՊՆ-ում Փաշինյանի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի ուղեղն է «կախել» Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը. ՈՒՂԻՂ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է» Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը, Հայաստան է այցելում Միրոսլավ Լայչակը Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Փաշինյանի կադրեր ընտրելու տրամաբանությունը «Իրատես». «Սորոսական» Հովհաննես Հով­հան­նի­սյա­նին ռեկ­տոր դարձնելու դեպքում լուրջ հար­վա­ծի տակ կընկ­նեն «Հրապարակ». Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում «Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները «Փաստ». Հայազգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից «Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ «Իրատես». «Իմ քայլում» կռիվ է ընկել «Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա «Հրապարակ». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ «Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Փաստ». Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan