AM | RU
USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 14-ին նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ այս մասին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումն այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և ազգային խտրականության պատճառով նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները և կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։

Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց ավելի քան 100 տարի առաջ իր նախնյաց հանձնառությունն ու վճռականությունը, ովքեր Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին։ Դեյր Զորի անապատում տասնամյակներ առաջ, Ձեր բարեհիշատակ հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի նախագահության շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձավ հերթական արձանագրումը Հայոց ցեղասպանության հարցում Սիրիայի իշխանությունների որդեգրած կեցվածքի։ Ներկա ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր և ձեր ժողովրդի ընդգծված բարեհոգությանն ու ուշադրությանն առ մեր ժողովուրդը, որոնց խոսուն արտահայտությունն են Սիրիայի հողի վրա վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային և կրթական հաստատությունները, սիրիահայ համայնքի բարեշեն կյանքի բազմաթիվ վկայությունները», - ասված է Վեհափառ Հայրապետի նամակում։

Նորին Սրբությունը, զորակցություն հայտնելով Սիրիայի բարեպաշտ ժողովրդին, մաղթել է, որ երկրում հաստատվի բաղձալի խաղաղությունն ու անդորրը և իրականություն դառնան դժվարություններ հաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կյանքի երազները:

 

Լրահոս
Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան «Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ». պանելային քննարկում. Ուղիղ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan