ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
14/02/2020 20:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 14-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, քննարկվել են համագործակցության հետագա պլաններն ու նախանշվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում