AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանն ուզում է հիմա էլ դատական համակարգը ուզուրպացնել. Հայկ Ալումյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՓաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ քիչ է հավանականությունը, որ հանրաքվեին անհրաժեշտ քանակի «Այո» հավաքվի և ցավոք, իշխանությունը գուցե դիմի հնուց ծանոթ տեխնոլոգիական մեթոդների, այն է՝ ձայների կեղծումը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ձայների կեղծումը կլինի ամենավատ սցենարը։ Խոսելով հետևանքների մասին՝ Հայկ Ալումյանն ասել է․ «Միայն այն, որ հանրաքվեն նշանակվեց Սահմանադրության խախտմամբ, սա արդեն շատ խոշոր հետընթաց է։ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտ է, և քիչ է՝ այն խախտվում է, դեռ ասում էլ են, որ լավ ենք անում, խախտում ենք, որը շատ վտանգավոր է»։

Հայկ Ալումյանը նշում է, որ, եթե այսօր այսպես խախտում են Սահմանադրությունը, ապա այլևս ոչ մի օրենքներ հաշվի չեն առնի․ «Երբ իշխանությունն ասում է, այսուհետ ընտրությունները չեն կեղծվելու, դրա համար պետք է չկեղծելու մեխանիզմներ ստեղծել։ Այսօր ստացվում է, որ գործող քաղաքական ուժի ղեկավարին են պատկանում պառլամենտը, ու հիմա էլ ուզում է դատական համակարգը ուզուրպացնել, այսպիսով՝ ընտրությունների կեղծումը կախված է լինելու մի հոգու բարի կամքից»։

Հարցին՝ կիսո՞ւմ ենք այն տեսակետը, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ է կապված, փաստաբանը պատասխանել է․ «Վարչապետը ԱԺ ամբիոնից ուզում էր ցույց տալ, որ ՍԴ դատավորներից ազատվելը պայմանավորված է այդ դատավորների կողմից որոշակի չարաշահումների արդյունքում դատավոր ընտրվելու հետ։ Բայց իրականում սա պատրվակ է, որովհետև հասկացվում է, որ այս հարցում վարչապետի խնդիրը արդարությունը վերականգնելը չէ»։

Հայկ Ալումյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանն իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշակի ընթացքներ արգելակվեն․ «Երբ մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի հետ մասնակցում էր մի միջոցառման, այդ ժամանակ նա չգիտե՞ր այդ չարաշահումների մասին։ Ստացվում է, որ դրանից մեկ ամիս հետո, երբ ՍԴ-ն Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ՝ կարծիք ստանալու, դրանից հետո վարչապետը գրեթե ցենզուրայից դուրս արտահայտություններ է թույլ տալիս Հրայր Թովմասյանի հասցեին»։

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ ինքը խորապես համոզված է՝ ՍԴ դատավոր-անդամները գործարքի մեջ են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հետ և ըստ ամենայնի, նրանք էլ ավելի մեծ գումար են ստացել այդ թիմից. «Արման Բաբաջանյանը առանձնապես ծանր հանցագործության մեջ է մեղադրում թե՛ ՍԴ դատավորներին, թե՛ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին ու սրա ընթացքը տրվելու է բազմակողմանի ձևով»։

Հայկ Ալումյանի խոսքով՝ Բաբաջանյանը պարզապես իր խոսքում նշել է, որ խորապես համոզված է, որպեսզի հետագայում արդարանա, ասի, որ ինքը վստահությամբ չի ասել դա, բայց միևնույն է, նա սրանով ցեխ է շպրտել իրենց վրա։

Խոսելով «Մարտի 1»-ի գործով բուն դատավարությունից՝ Հայկ Ալումյանն ասել է, որ այսօր այդ գործը ոչ թե տասը զոհերի բացահայտման գործ է, այլ այն սկսվում ու վերջանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով․ «Եթե Նիկոլ Փաշինյանը գնահատում է, որ սրանով իրենք «Մարտի 1»-ի գործը բացահայտում են, ապա իրենք պարզապես ձգտում են Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահել»։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Մարիա Զախարովան՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիայի մասին Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ. փորձագետ Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru Ինքնամեկուսացված եթեր տարբեր բաների մասին. Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են Բակո Սահակյանն այցելել է Թալիշ Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge ԱՄՆ-ը ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ կգնի Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի. քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները․ քաղաքագետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դատարկվում է կորոնավիրուսով վարակվածների համար. Խոսնակը մանրամասնում է Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս` ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ. Սերժ Սարգսյան Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին Ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ. Արմեն Մինասյան Ըստ մեր տաղանդաշատ նախարարի` մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց (Տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ավստրալիայում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել. Daily Mail Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ «Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan