AM | RU
USD
EUR
RUB

Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԻրավապաշտպան Արսեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց իրեն վերաբերող քրգործի զարգացումների շուրջ:

Մասնավորապես, Բաբայանն անդրադարձավ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումն ԱԺ մուտքագրելու ամսաթվի վերաբերյալ եղած խնդրին ու իրեն պաշտոնեական կեղծիքի մեջ առաջադրված մեղադրանքին:

«Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է ոչ թե մարտի 1-ին, այլ` 5-ին, մինչդեռ Հարությունյանը իր հարցազրույցում պնդել էր, որ հրաժարականի դիմումը ստորագրել է ամսի 1-ին: Դրանից հետո ՀՔԾ-ն փորձեց ներկայացնել, որ հրաժարականի դիմումn ԱԺ մուտքագրվել է ոչ թե մարտի 2-ին, այլ՝ 5-ին: Վստահեցնում եմ՝ եթե այս գործը գնա դատարան, որևէ ապացույց գոյություն չունի, որ հրաժարականի փաստաթուղթը մուտք է եղել ամսի 5-ին, հակառակը կան ապացույցներ, որ այն մուտք է եղել ամսի 2-ին», - ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ, այսպիսով, ՀՔԾ-ն ուզում է ցույց տալ, որ եթե դիմումը մուտքագրվել է մարտի 5-ին, ապա Հրայր Թովմասյանը չէր կարող ընտրվել ՍԴ նախագահ մինչև 65 տարին լրանալը ժամկետով, այսինքն՝ պիտի գործեր ոչ թե նոր՝ 2016 թվականի ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ հինը՝ 2002 թվականինը:

«Քրեական գործում եղած փաստերը հաստատում են, որ նրանք, ովքեր պիտի որոշեին, թե որ օրենքը պիտի կիրառեին, ի սզբանե առաջին իսկ հայտարարությունից սկսած կիրառել են 2016 թվականի օրենքը, հետևաբար՝ ժամկետների հետ կապված որևէ խնդիր գոյություն չունի: Ի սկզբանե կիրառվել է, ոչ թե 2002, այլ՝ 2016 թվականին ուժի մեջ մտած ԱԺ կանոնակարգ օրենքը», - ասաց նա:

Անդադառնալով իրեն իշխանության յուրացման մեջ առաջադրված մեղադրանքին՝ Բաբայանն ասաց, որ դա անհեթեթություն է:

«ՀԾՔ-ն կարծում է, որ եթե այսպիսի դեպք է տեղի ունեցել, ապա այսպսիով մի խումբ մարդիկ, այդ թվում՝ ես, յուրացրել ենք Սահմանադրական դատարանի՝ ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունը: Նախ ասեմ, որ ՍԴ-ն նման լիազորություն չունի, խոսքը ՍԴ ձևավորման մասին է: Մենք արդեն գիտենք, որ իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն, ու նույնիսկ այս մասնագիտական պրիմիտիվ հարցերում նրանք սխալներ են թույլ տալիս», - ասաց նա:

Բաբայան հիշեցրեց, որ դատախազությունը հաստատել է՝ իշխանության յուրացում տեղի չի ունեցել՝ նշելով, որ առավելագույնը պիտի հասկանանլ, թե արդյոք իշխանության չարաշահում տեղի ունեցե՞լ է, թե՞ չէ:

Բաբայանն ընդգծեց, որ դրանից հետո Հատուկ քննչական ծառայությունն առարկություններ է ներկայացրել դատախազությանը, արդյունքում ՀՔԾ-դատախազության մեջ ընթացել է իրավաբական բանավեճ և դրա հետևանքով մինչև հիմա ինքը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում:

«Թեև դատախազությունն այս պրիմիտիվ բանը հասկացել և ներկայացրել է, բայց դատախազությունն էլ իր գործողությունների մեջ չի փայլում օրինականությամբ ու գրագիտությամբ, որովհետև այս հանգամանքներում ինձ հետ կապված քրեական գործը գոյություն ունենալու իրավունք չունի, այն պետք կարճվեր այն ժամանակ, երբ սկզբից դատախազություն էր ուղարկվել մեղադրանքը հաստատելու համար, բայց իրենք որոշել են գնալ «պասերով» խաղերի, ժամանակ են ձգձգում», - ասաց նա:

Վերջինս նկատեց, որ եթե գործը գնա դատարան, ապա մեղադրական կողմը շատ ծիծաղելի իրավիճակում է հայտնվելու:

«Բոլորդ ականատես կլինեք հիբրիդային քրեական գործի, որոհետև տեսնում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը մուտացիաների մեջ է, հետևաբար իրավական պրոցեսները դուրս են օրինական սկզբունքներց և իրավական տրամաբանությունից, և դրանց այլ բան ասել, քան «հիբրիդային քրեական գործեր», հնարավոր չէ», - եզրափակեց խոսքը նա:

Լրահոս
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում. Կոպիրկին Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan