Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ)

Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԻրավապաշտպան Արսեն Բաբայանը պնդում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության գործով որպես մեղադրյալ ներգրավելը անհեթեթեություն է, քանի որ Սամսոնյանն իր հրապարակումներում որևէ անձի չի մատնում:

«Այս քրեական գործերն իրենց ամբողջ տրամաբանությունից դուրս լինելու հանգամանքներում հանգիստ կարող ենք որակել որպես հիբրիդային քրեական գործեր: Առաջադրված մեղադրանքը չունի հիմքեր ձերբակալելու կամ կալանավորելու համար, կարող է առաջադրվել պատիժ՝ տուգանքի ձևով: Սա պրակտիկա է՝ ձևավորված իրավական հիմքերով, բայց փաստացի ՀՔԾ-ն կարող է անել ցանկացած անհեթեթ գործողություն», – ասաց Բաբայանը՝ ընդգծելով.

«Սա վաղուց սկսած շարունակվող և դեռևս ավարտը չերևացող գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում