Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր

Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք  չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ. Analitik.am-ի գլխավոր խմբագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ինձ համար սկզբունքային է լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր այն մարդկանց հետապնդումները, որտեղ քաղաքական ենթատեքստ կա: Այս մասին ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը:

«Վերջին շրջանում թավշյա հեղափոխություն կոչեցյալից հետո ավելի ակնհայտ կերպով ավելանում են քաղաքական հետապնդումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ իր նկատմամբ 2016 թվականին քաղաքական հետապնդում է իրականացվել նախորդ իշխանությունների ժամանակ և հիմա էլ ոչինչ չի փոխվել:

«Ես այս գործեալոճը համարում եմ անընդունելի: Մենք պետք է կարողանանք ստեղծել իրավական պետություն: Եթե ամեն իշխանություն իրեն տհաճ մարդկանց նկատմամբ սկսի հետապնդումներ, մենք ոչ միայն ժոովրդավարությունից հեռու կլինենք, այլ չենք կարող ապահովել մինիմալ իրավական վիճակ»,-ասաց նա:

Անի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ՀՔԾ-ում է լինելու մինչև հասկանա, թե ինչ է կատարվելու, քանի որ ունի մտահոգություն, որ Նարեկ Սամսոնյանին գուցե փորձեն կալանավորել` այդ կերպ վախեցնելով, ճնշելով, կամ մամուլի այլ ներկայացուցիչներին, այսպես ասած, դաս տալով: Ըստ նրա` այս գործելաոճով Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին վնասում է իրեն, քանի որ ապացուցում է՝ ոչնչով չի տարբերվում իր ասած բռնապետական ռեժիմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում