Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ)

Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՆարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չունի, թեև քննիչը փորձում էր ամեն կերպ այդ կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ՝ մեղադրյալի կարգավիճակով հրավիրաված, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:

«Մենք մեր առարկություններով և փաստերով փաստեցինք, որ մեղադրանքի էությունը, բնույթը հիմքերը չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար, մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին»,- մանրամասնեց Գեորգի Մելիքյանը:

Նա նշեց, որ միաժամանակ հանդես են եկել հայտարարությամբ, որ քննիչը պարտավոր է ինքնաբացարկի միջնորդությունը քննարկել, պաշտպանության իրավունքի խախտումը վերացնել, որպեսզի հնարավոր լինի հաջորդական փուլերին անցնել:

«Քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը»,- ընդգծեց նա և հավելեց, որ իշխանությունները ՀՔԾ-ի հետ կապված լուրջ անելիքներ ունեն, քանի որ այստեղ օրենք գոյություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում