Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՆարեկ Սամսոնյանը դուրս եկավ ՀՔԾ–ից։ Լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն վերագրվող սուտ մատնութունը վերաբերում էր ոչ թե «սև խավիար»–ին, այլ Ն․ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ին հրահանգ տալուն․ ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը նաև նշել էր, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել։

Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում