AM | RU
USD
EUR
RUB

Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am Այսօր` փետրվարի 17-ին, պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ Ապրիլի 4-ը լռության օր է, իսկ ապրիլի 5-ին՝ կիրակի օրը, տեղի կունենա հանրաքվեն:

«Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձևավորվել է: Շտաբի ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է:

Խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորել։ Եվ «Լուսավոր Հայաստանը» և ԲՀԿ-ն հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի գործընթացին: Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ»-ի քարոզչության կողմ գրանցելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է: Վաղը` փետրվարի 18-ին, «Ոչ»-ի քարոզչության կողմ ձևավորելու և գրանցվելու համար ԿԸՀ կարող է դիմել առնվազն 50 քաղաքացիներից կազմված խումբ:

Արտախորհրդարանական ուժերից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս չի մասնակցի հանրաքվեի գործընթացին, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է արել «անտեսել հակասահմանադրական» հանրաքվեն: Փոխարենը, սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն են հայտնել մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել էր Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները դադարեցնել: Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը տապալվեց, սակայն ընդունվեց հարցը հանրաքվեի դնելու որոշումը:

1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո 2020 թ. ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն թվով 4-րդ փորձն է: Վերջին 25 տարվա ընթացքում Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել 2003, 2005 և 2015 թթ..: Սահմանադրական հանրաքվեին «Ոչ» է ասվել միայն 2003 թ.:

Լրահոս
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan