AM | RU
USD
EUR
RUB

Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: «Առավոտի» հարցազրույցը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքականություն մտնելու որոշման մասին:

– Պարոն Վանեցյան, տարին սկսվեց ներբանակային մտահոգիչ սպանություն-ինքնասպանությունների շարքով, որոնց դեռևս իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել։ Հասարակությունը շատ լարված է, պահանջում է գտնել և պատժել մեղավորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ։ Որպես ուժային փակ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաև մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ եք Ձեր տեսանկյունը ներկայացնել՝ այսօրվա իրավիճակի պատճառների ու լուծման հնարավոր տարբերակների մասին։

– Նախ՝ թույլ տվեք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խոսքի հնարավորություն ունեն։ Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առավել ևս՝ կոչ եմ անում՝ որևէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։ Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձևաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին և կանի ամեն ինչ։


Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։

Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել և պատժել մեղավորներին։ Միևնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր և անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ և ենթասպաներ՝ առանց պատշաճ և սթափ հետաքննության։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից և ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար։

– Ինչպե՞ս է այդ մթնոլորտը հասնում բանակ։

-Բացի մարդկային ու լրատվական պարզ խողովակները, կան նաև մթնոլորտից ծնված գործողություններ, որոնք ուղղակիորեն ազդում են ներբանակային կյանքի ու հարաբերությունների վրա։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա։

Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջև։ Սա ևս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։ Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, և ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։

Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։

Հաջորդ կարևորագույն պահը. չի՛ կարելի արժեզրկել և ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։ Երբ կոտրում ես այդ հեղինակության ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիության վիճակ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Այդպես է բոլոր բանակներում: (Իհարկե բոլոր ոլորտներում, այդ թվում` բանակում, միշտ էլ եղել են և կլինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնավոր մեկ-երկու դեպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առավել ևս, երբ խոսքը գնում է մեր բանակի նման կայացած կառույցի մասին)։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի և Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է։

Այսօր ուս ուսի Հայաստանի և Արցախի բոլոր ծայրերից զինվորներն ու սպաները ապահովում են մեր խաղաղությունը։ Դա մեր ընդհանուր անվտանգության գրավականն է, և սա պարզապես բառեր չեն։ Նորից եմ հորդորում՝ իսկապես շատ զգույշ լինել ցանկացած հրապարակային ձևակերպման մեջ։ Անձնական ողբերգություններ են ամեն դեպքի հետևում, բայց նաև՝ ընդհանուր մի խնդիր, որը պետք է հասկանալ՝ առանց խուսափելու ճշմարտությունից։

– Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում, ունե՞ք առաջարկներ։

– Ես արդեն ասացի, որ այստեղ մասնագիտական և լուրջ մոտեցում է անհրաժեշտ, ընդ որում՝ շատ կարևոր է լրջությամբ մոտենալ ամեն առանձին դեպքին ու չտարածել դեպքերն ամբողջ բանակի վրա։ Առանձին վերցրած դեպքեր են, որոնք կարող են և՛ սիմպտոմատիկ նշանակություն ունենալ՝ օգնելով պարզել նաև համակարգային սխալները, և՛ թույլ տալ, որ կոնկրետ զորամասում, կոնկրետ միավորման ներսում մթնոլորտը փոխվի, և դեպքերը դադարեն։ Ես կուզեի, որ մենք ոչ թե պարզապես գնանք մեղավորներին գտնել-պատժելու ճանապարհով (դա, բնական է, պետք է արվի, այդ մասին խոսք չկա), և ոչ թե սոցցանցերում կենցաղային մակարդակի դատավճիռներ կայացնենք, այլ՝ խնդրի էությունը հասկանալու, արմատական լուծումներ տալու և, հետևաբար, հետագա դժբախտությունները կանխելու ուղղությամբ լուրջ գործողություններ սկսենք։ Այսօր Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչև հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ և պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես և բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ։

 

Լրահոս
Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները. Հայկ Մամիջանյան Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին Համանախագահները հայտարարություն են տարածել Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ. ԱՀ ԱԳՆ ԱՀ առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան Tert.am-ի նկարահանող խումբը Չինարի գյուղում է, որի ուղղությամբ թշնամին արկեր էր արձակել (տեսանյութ) Լավրովը Երևանին և Բաքվին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել Այս պահին խոցվել է ադրբեջանական մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է. Քոչարյան (Լուսանկար) Նիկոլ Փաշինյանը կնոջ փեշերի տակ թաքնվող վախկոտ է. Նիկոլից տղամարդկություն մի ակնկալեք. Հակոբյան Փաշինյանի աջակիցները պրոադրբեջանական քարոզչություն են իրականացնում Սա գնդակոծություն է ՀՀ պետական սահմանի վրա, սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին․ Միքայել Մելքումյան Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ մամուլի խոսնակ Ավտոերթի ընթացքում բերման ենթարկվածները Ոստիկանության Մասիսի բաժանմունքում են․ ՈՒՂԻՂ Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ) «ՎԵՏՕ» շարժման անդամները Արտաշատից ավտոերթ են իրականացնում դեպի Երևան․ՈՒՂԻՂ ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կապակցությամբ ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով ՀԱՊԿ մշտական խորհուրդը արտակարգ նիստում կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին սրվող իրավիճակը ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը. ՈՒՂԻՂ Ինչ իրավունք ունի մարդը, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու.Անանիկյան «ՎԵՏՕ» շարժման՝ բերման ենթարկված անդամներից մի քանիսը, այդ թվում՝ Նարեկ Մալյանն ազատ արձակվեցին. ՈՒՂԻՂ Արսեն Բաբայան. Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք Մեզանում ընդունվող բարքերը դառնում են Հայաստանի ադրբեջանացման փորձ. Մելիքյան Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են. ՈՒՂԻՂ Արտակարգ դրությունը երկարաձգվեց արդեն 4-րդ անգամ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է 4-րդ զոհի մասին «Հայրենիք». Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Մարտական ծառայություն իրականացնող 2 ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ է ստացել. ՀՀ ՊՆ Ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մալյանին. ուղիղ «Մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային». գեներալ Խաչատուրով Գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է. Աբրահամյան Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan