«Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը

«Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am2020թ.-ի ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկին ընդառաջ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ քարոզարշավի ողջ ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է հարկատուների գումարներից ֆինանսավորվող Հանրային Հեռուստաընկերության եթերի բովանդակությունը: Շաբաթական ռեժիմով Հանրայինով հեռարձակված «ԱՅՈ» և «ՈՉ» բովանդակության հետ կապված մշտադիտարկման արդյունքները հրապարակվելու են հայերենով, ռուսերենով և անգլերենով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Հանրային հեռուստաընկերության եթերի մշտադիտարկման արդյունքներն ուղարկելու է նաև համապատասխան միջազգային կառույցներին: Քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում սահմանադրական հանրաքվեի հետ կապված արտառոց իրադարձությունների դեպքում մշտադիտարկման արդյունքները «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կհրապարակի անմիջապես` հանրությանը տեղյակ պահելով իր իսկ միջոցներով գործող հեռուստաընկերության օրենքով սահմանված կարգով «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերին տրվող հավասարության և անաչառության խնդիրների մասին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում