AM | RU
USD
EUR
RUB

Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, News.am: Մեր զինվորն այսօր ավելի վատ վիճակում է՝ կանգնած է գնդակի տակ, ու պարզ չէ, թե որ կողմից է այդ գնդակը ստանալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում գրանցված սպանությունների եւ ինքնասպանությունների աճին։

Նրա խոսքով՝ 2 կարեւոր հարցի մասին է խոսքը՝ մեր անվտանգության եւ երեխաների, որոնք զոհվում են խաղաղ պայմաններում։

«Հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց արտառոց ոչինչ էլ տեղի չէր ունենում, հեղափոխությունից հետո էլ, երբ իրավիճակն անկայուն էր, նորից սպանություններն այս քանակին չէր հասնում, ոնց որ այս 40 օրերի ընթացքում։ Սա պետք է բացատրություն ունենա, եւ այս բացատրությունը մեզ պետք է տան պաշտոնատար անձինք՝ առաջին դեմքերից սկսած»,– ասաց Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնյաները պետք է բացատրություն տան այս դեպքերի վերաբերյալ, թե որն է պատճառը, որ մինչեւ այսօր, որեւէ հանցագործություն մինչեւ վերջ չի բացահայտվել. «Գիտեմ, որ պարբերաբար հանդիպումների ժամանակ դատախազությունը, իրավապահ մարմինները մեծ հպարտությամբ ասում են, որ իրենք այս գործերի 90 տոկոսը բացահայտել են, ստում են, որովհետեւ այս գործերի մեծ մասը թերի բացահայտված է, կամ առհասարակ բացահայտված չեն իրական մեղավորները, եւ նաեւ սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ եւ մահվան դեպքեր։ Կա ստանդարտ սցենար՝ ոչ դատախազությունը, ոչ իրավապահ մարմինները տեղից չեն շարժվում։ Ինչո՞ւ որեւէ մեկի հեռացման մասին, քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, մի խոսք անգամ չկա»։

Կարապետյանցի խոսքով՝ ամբողջ մեղքը բարդվում է հասարակության վրա։

«Հիմա նոր թեզիս են գտել՝ համարում են, որ ժողովուրդը, որը գոնե 1 արու զավակ ունի, բոլորս քրեական ենթամշակույթ կրող ենք, մենք մեր երեխաներին դաստիարակում ենք որպես գողականներ ու ուղարկում ենք բանակ, ու այդ 18 տարեկան «լակոտը» կարողանում է կայացած բանակը կազմաքանդել ու իր բարքերը ստիպել։ Պարոն Փաշինյան, եթե ձեր Կառավարությունում լինի մարդ, որը քրեական բարքերի կրողը լինի, գա մտնի ու փորձի ձեր նախարարներին, փոխնախարարներին գողական կարգերով կարգի հրավիր, դուք ի՞նչ կանեք այդ մարդուն, կարգի չե՞ք հրավիրի։ Թույլ չենք տալու մեր երեխաներին մատաղ անել։ Մի ստիպեք, որ մենք ավելի քայլերի կոշտ քայլերի գնանք, մի ստիպեք, որ կոչ անենք՝ ՀՀ փողոցներ դուրս գան պոտենցիալ զինվորների մայրերը, դա կլինի արդեն քայլը, որին մենք չենք ուզի գնալ»,– ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ նախարարը, ռազմական ոստիկանության պետն անձամբ պետք է գնան այն զորամասեր, որտեղ սպանության դեպքեր են գրանցվել. «Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն եւ ինքնասպանություն է եղել ու մինչեւ այդ գործը չբացահայտվեր, տուն չգային, տեղաշոր չմտնեին։ Կան զորամասեր, որոնց մասին մենք երբեք չենք լսել, որովհետեւ այդ զորամասերում չեն լինում այսպիսի խնդիր»։

Ակցիայի մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, այնուհետեւ ստորագրեցին դրա տակ, հանձնեցին Կառավարության նամակների վարչություն։

ՀՀ իրավատեր քաղաքացիների անունից տարածված հայտարարությունում ասվում է.

«Դատապարտում ենք բանակում զինվորների սպանությունների/ինքնասպանությունների շարունակական դեպքերը։

Դատապարտում ենք դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը և լռությունը։

Դատապարտում ենք գործերի թերի բացահայտումը/կոծկումը։

Պահանջում ենք՝

Կառավարության առաջիկա նիստից անմիջապես հետո՝ 20.02.2020թ․, հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ»։

Նշենք, որ այս տարվա սկզբից բանակում խաղաղ պայմաններում արդեն 14 մահ է գրանցվել։

 

Լրահոս
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan