AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՊաշտպանության բանակում զինծառայողների մահերի հաճախացման, դրանց պատճառների, արձագանքների ու նման դեպքերի կանխման մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am-Արցախի տարբեր զորամասերում հունվար-փետրվար ամիսների ընթացքում տարբեր միջադեպերի հետևանքով՝ «անհայտ հանգամանքներում» 10 զինծառայող է մահացել: Մինչ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, կարո՞ղ եք ասել, որո՞նք են նման դեպքերի պատճառները։ Դրանք նո՞ր են առաջացել, թե՞ խորացել են։

Տիգրան Աբրահամյան -Հարուցվող քրեական գործերին զուգահեռ նաև ծառայողական քննություններ են ընթանում: Բնական է, որ այս փուլում դեռևս դժվար է ամբողջական գնահատականներ հնչեցնել, սակայն բանակում ձևավորվող միջավայրի, մթնոլորտի վրա մեծ թվով գործոններ են ազդում:

Դրանց կանխարգելման, նվազագույնին հասցնելու ուղղությամբ այս պահին էլ հսկայածավալ աշխատանք է գնում: Պաշտպանության բանակի, իրավապահ կառույցների խմբերն աշխատում են բոլոր զորամասերում ոչ միայն ամբողջական իրավիճակային պատկեր ունենալու, այլ նաև հետագայում հնարավոր դեպքերի հավանականության նվազեցման ուղղությամբ:

Յուրաքանչյուր միջադեպ ունի իր առանձնահատկությունները և դրանց վերաբերյալ անհատական մոտեցում է դրսևորվում: Կան երևույթներ, որոնք խորքային բնույթ են կրում, կան այնպիսիք, որ իրավիճակային բնույթի են:
Ամեն ինչ արվում է զինված ուժերում գրանցվող հանցագործությունների նվազեցման և անհրաժեշտ միջավայրի ձևավորման համար:

Panorama.am -Անընդհատ խոսվում է խորքային բնույթի խնդիրների մասին, թվարկեք դրանցից մի քանիսը, խնդրում եմ։

Տիգրան Աբրահամյան -Զինված ուժերին վերաբերող թեմաները որքան էլ տարբեր ձևաչափով քննարկումների ակտիվ փուլ են անցնում, սակայն ամեն ինչ չէ, որ հրապարակման ենթակա է: Եթե պաշտպանական գերատեսչությունը նման անհրաժեշտություն ունենա՝ իրավասու անձինք կխոսեն, կներկայացնեն: Ես նման դեպքերում իմ դիտարկումներն ու առաջարկները ներկայացնում են պատկան մարմիններին, որից հետո դրանք ընթացք են ստանում, դառնում ներքին քննարկման առարկա: Գործառութային առումով, իմ անելիքը ներսում է:

Panorama.am-Շատերը պատահած ողբերգությունների համար մեղադրում են հրամանատարական կազմին։ Հրամանատարը խիստ է, պրոբլեմները քիչ են՝ ասում են այս թեզի կողմնակիցները։ Այս առումով ի՞նչ կասեք։

Տիգրան Աբրահամյան -Տարբեր օղակների հրամանատարները պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն, սակայն այդ ազդեցությունը տարբեր միջադեպերի վրա տարբեր են: Յուրաքանչյուր միջադեպ իրեն սնող պատճառներն ունի, ոչ միշտ է դա կապված լինում զորամասային ծառայության հետ, այս առումով սխալ կլինի ամեն ինչ բարդել հրամանատարության վրա: Պետք է բոլոր դեպքերը մանրամասն վերլուծել, որպեսզի հնարավոր լինի գտնել պատճառահետևանքային կապը:

Panorama.am -Զինծառայողների մահվան դեպքերի արձագանքներն էլ խիստ տարբեր են՝ սկսած նախկիններին մեղադրելուց, «Արցախում հայաստանցիների սպանություններից» մինչև երեխային բանակ չուղարկելու համար ձեռնարկվող քայլեր։ Վստահ եմ, սրանց ծանր հետևանքները գիտակցում են։

Տիգրան Աբրահամյան-Զինված ուժերի մարտունակության բարձրացման հետ կապված հարցերը ես չեմ դասակարգում նախկին, ներկայիս կամ հետագայում ձևավորվող իշխանությունների քաղաքական առանձնահատկություններով:
Յուրաքանչյուրս մեր մասով պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել ինչպես բանակում արձանագրվող դրական շարժերի, այնպես էլ՝ բացասական երևույթների համար:

Սոցցանցերում, ցավոք, հաճախ եմ հանդիպում հայաստանցի-արցախցի տարանջատումների փորձին, սակայն ինձ որպես զինված ուժերի մասնիկ համարող մարդ, որպես սպա, վստահ ասում եմ՝ բանակում նման տարանջատումներ չկան, չեն կարող լինել: Ես ինքս ծնունդով Երևանից եմ, հինգ տարուց ավելի բնակվում-ծառայում եմ Արցախում, նման երևույթի առկայության պարագայում ինքս էլ պետք է գտնվեի այդ «ճնշումների» ներքո:

Ունենք մեկ միասնական հայրենիք ու անկախ նրանից, թե ծառայության բնույթից ելնելով որտեղ ենք ծառայում՝ Տավուշում, Սյունիքում, թե Արցախում, մեր զինծառայողներն առաջնորդվում են մեր ընդհանուր հայրենիքի կենսական առաջնահերթություններով:

Panorama.am -Սոցիալական ցանցերը բուռն արձագանք տվել էին նաև տարիներ առաջ, կարծեմ՝ 2011 թվականին, երբ բանակում կրկին շատացել էին ինքնասպանությունների, իրար և ինքնավնասման դեպքերը։Այժմ շատերը այս հարցն են բարձրացնում՝ ինչպե՞ս հաղթահարցվեց այն ժամանակ ճգնաժամը և ինչո՞ւ նույնը չի արվում հիմա։

Տիգրան Աբրահամյան-Այս փուլն էլ ենք հաղթահարելու: Համոզված եմ ասում, որովհետև տեսնում եմ այն մեծ աշխատանքը, որը տեղերում է տարվում: Սրան զուգահեռ, այսօրվա սպառնալիքները հաշվի առնելով, առաջիկա տարիների համար զինված ուժերին նոր բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնք հնարավորություն կտան առավել ինտենսիվ բնույթ հաղորդել մեր բանակի մարտունակության բարձրացմանն ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացներին:

Կարևորը ճիշտ ախտորոշումն է, որի հիման վրա արդեն տեղային կամ ամբողջական միջոցառումների շարք է իրականացվում:

Panorama.am -Կարծո՞ւմ եք, որ բանակում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդում է նաև Արցախում նախագահական ընտրությունների մոտենալը և այս՝ «անցումային» շրջանը։
Հայաստանում օրինակ, երբ մոտենում էին ընտրությունները, պաշտոնյաների մի մասը գնում էին դեպի անգործություն՝ հետագայում իրենց տեղը նոր կառավարության ժամանակ չեզոք տեղից սկսելու համար։

Տիգրան Աբրահամյան-Ցանկացած իրավիճակ՝ քաղաքական կլինի, թե մեկ այլ, որևէ ձևով չեն կարող անգործության կամ այսպես ասեմ, «չեզոք» դիրք բերել սպային, հրամանատարին:

Քաղաքական, հասարակական, տեղեկատվական, մշակութային միջավայրը ուղիղ կապվածություն ունեն բանակում ձևավորվող մթնոլորտի վրա, սակայն այդ ընտրությունների սպասողական բնույթը բանակի հրամկազմի վրա քիչ ազդեցություն ունի: Բանակը, անկախ այն հանգամանքից, թե ով է օրվա իշխանությունը, իր առջև դրված առաջնային խնդիր ունի՝ պաշտպանել մեր քաղաքացիներին՝ ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Իշխանությունները գալիս և գնում են, իսկ բանակի առջև դրված գլխավոր խնդիրը չի փոխվում:

Լրահոս
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan