AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիև քննարկումը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար Ղարաբաղյան հակամարտության ընդունելի կարգավորում գտնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն օգուտ չի բերում կարգավորման գործընթացին: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

«Իր այսպես կոչված «միկրոհեղափոխությունը» համառորեն գովազդելու Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը թերևս անձնական PR-ն է: Վարչապետը սկզբում հպարտանում էր, որ ինքը Հայաստանի առանջորդներից միակն է, որ նման հայտարարություն է արել, իսկ հիմա՝ որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից միակն է», - նշում է Վարդանյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այդկերպ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը ապակառուցողական է, Վարդանյանը նշում է. «Ադրբեջանի կողմից կարգավորման գործընթացում ապակառուցողականության բազմաթիվ ապացույցներ ունենալով` նման խնդրահարույց հայտարարություն անել դա ցույց տալու համար ուղղակի անտրամաբանական է»:

Փորձագետի կարծիքով՝ վարչապետի այս PR պլանը այժմ աշխատում է ի վնաս իրեն և Հայաստանի հեղինակությանը: «Ու խնդիրը միայն այն չէ, որ երեք ժողովուրդների համար կարգավորման ընդունելի լինելու մասին այդ բանաձևը լուրջ մարտահրավերներ է պարունակում հայկական կողմերի համար, քանի որ հարցականի տակ է դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու հնարավորություն է ստեղծում», - նշում է նա:

«Ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ղեկավարը երկու տարի շարունակ խնդրում է Ադրբեջանի ղեկավարին անել մի հայտարարություն՝ անգամ ունենալով վերջինիս պատասխանը», - նշում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահն արդեն մեկ անգամ ուղիղ տեքստով պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի սիրելի այս հայտարարությանը Վալդայում՝ ներկայացնելով Ադրբեջանի ժողովրդի համար կարգավորման միակ ընդունելի տարբերակը՝ կարգավորում Ադրբեջանի տարածաքային ամբողջականության շրջանակներում:

«Ալիևը Մյունխենում վերահաստատեց Վալդայում հնչեցրած իր այդ պատասխան: Սակայն Փաշինյան չի հանձնվում: Մյունխենից հետո վարչապետը ֆեյբուքյան իր էջում գրառում կատարեց «Մյունխենյան սկզբունքների» մասին՝ ներառելով նաև երեք ժողովուրդների համար ընդունելի կարգավորման մասինիր թեզը», - եզրափակեց նա:

 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ ուղիղ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan