«Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ

«Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ

«Արցախում խաղաղ պայմաններում զոհերի վիճակագրությունը մտահոգում է նաև իշխանություններին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ՝ քննարկելու վերջին շրջանում բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարները։ Մասնակցել են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Իսկ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն են հրավիրել շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Հարցի շուրջ անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում, իսկ մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում