Պայթյուն՝ Դամասկոսում

Պայթյուն՝ Դամասկոսում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում որոտացել է պայթյուն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքն ակտիվացվել է ավտոբուսների կայարանում ավտոտնակի տարածքում։

Ոստիկանության վրա հղում անելով՝ իրանական հեռուստաընկերությունը նաև հայտնել է, որ Դամասկոսում ականապատված մեքենայի պայթյունից մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում