ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել

ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amԿենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել։

ԿԸՀ որոշմամբ՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը գրանցվել է որպես «Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ: Նիստում թվով 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները հանրաքվեի «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերի միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Այո» քարոզչության կողմ 1004-ական,
«Ոչ» քարոզչության կողմ` 1004-ական։

Էլեկտրոնային վիճակահանությամբ քարոզչության կողմերի միջև բաշխվել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում