«Հրապարակ». «ԱՅՈ»-ի ճակատում լռություն է

«Հրապարակ». «ԱՅՈ»-ի ճակատում լռություն է

«Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն 2 օր է՝ մեկնարկել է, սակայն «ԱՅՈ»-ի ճակատում անհասկանալի լռություն է։ Պաշտոնապես հայտարարվում է, թե ձևավորվում են տարածքային շտաբներ, տարածքներ են վարձակալվում, քանի որ ՔՊ-ն մարզերում գրասենյակներ գրեթե չունի։

Այսինքն՝ տեխնիկական հարցերը կավարտեն, նոր ակտիվ քարոզարշավ կսկսեն, ըստ ամենայնի՝ փետրվարի վերջերից։ Տեղեկություններ կան, որ իշխանությունը որոշել է հրապարակավ զգուշավոր և հավասարակշռված հայտարարություններ անել, փոխարենը աշխատել «տակից»։ Սպասում են նաև միջազգային կառույցների արձագանքին, ինչը նույնպես որոշակի կդարձնի, թե ինչ տոնայնությամբ կընթանա քարոզարշավը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում