Նորք Մարաշի ղեկավարը՝ Նոր Նորքի ղեկավար
19/02/2020 12:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի փոխանցմամբ, Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում