Նախագահը ստացել է ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկության առաջարկություններ

Նախագահը ստացել է ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկության առաջարկություններ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության առաջարկությունները:

«Նախագահն ունի եռօրյա ժամկետ»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել. «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ»,– գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում