ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին
19/02/2020 17:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնեց Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում