AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել․ Yerevan.today

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Yerevan.today: Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը պաշտոնական հարցմանն ի պատասխան պաշտոնապես սուտ տեղեկություն է տալիս։ Խոսքը վերաբերում է որպես ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքային գործունեությանը․ գրում է Yerevan.today-ը

Եվ այսպես․

Հունվարի 25-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ իրեն չի՞ մտահոգում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, սակայն ստանում է աշխատավարձ և օգտվում դատավորի համար օրենքով նախատեսված հասանելիքից, ասաց․ «Եթե այդպիսի երևույթ կա, մտահոգում է, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել»։ Մեկ այլ հարցի՝ ի՞նչ է պատրաստվում անել այդ մտահոգության առիթով, պատասխանեց․ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:

Yerevan.Today-ը փետրվարի 5-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետևյալ հարցերով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսից անցել է 11օր։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը իրավիճակը պարզելու վերաբերյալ, և ի՞նչ դիրքորոշում ունի կառավարության ղեկավարը ՍԴ դատավորի՝ ամիսներ շարունակ անհարգելի պատճառով աշխատանքի չհաճախելու մասին»։ Օրենքով նախատեսված ամենակարճ ժամկետում՝ հենց հաջորդ օրը, ստացանք հետրևյալ պատասխանը․ «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»։

Եթե սա համարենք սպառիչ պատասխան կառավարությանն ուղղված մեր հարցերին, կստացվի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հետևյալն է (քանի որ մենք կառավարությունից խնդրել էինք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը)․ քանի որ Վահե Գրիգորյանը չի օգտվում վառելիքից, չի ստացել պարգևավճար, ուրեմն Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում նրա՝ աշխատանքներին չմասնակցելը։

Yerevan.Today-ը դիմեց Սահմանադրական դատարանի աշխատակազմին՝ հետևյալ հարցերով․

1․ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց ի վեր երբևէ ստացե՞լ է պարգևավճար, եթե այո, ապա ո՞ր ամիսներին և ինչ չափով, նրան հատկացվե՞լ է ծառայողական ավտոմեքենա և վառելիք, օգտվո՞ւմ է դրանցից, թե՝ ոչ։

2․ ՍԴ վարույթում գտնվող գործերից քանի՞սն են մակագրվել Վահե Գրիգորյանին և դրանց ի՞նչ ընթացք է տրվել դատավոր Վահե Գրիգորյանի կողմից։

3․ Եթե ՍԴ դատավորն այցելում է ՍԴ, բայց չի մասնակցում նիստերի, դա համարվո՞ւմ է անհարգելի բացակա, թե՝ ոչ։

4․ Եթե համարվում է անհարգելի բացակա, այդ դեպքում քանի՞ անհարգելի բացակա է ունեցել Վահե Գրիգորյանը։

5․ Անհարգելի բացակաների պարագայում ի՞նչ պատիժ է սահմանված։

Ստացել ենք պատասխան, որը բոլորովին տարբերվում է կառավարության պատասխանից, ավելին՝ հերքում է դրանք ամբողջությամբ։

Եվ այսպես, ներկայացնում ենք մեզ տրված պատասխանը․

«1․ Լիազորությունները ստանձնելու պահից մինչև սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանը չի իրականացրել որպես Սահմանադրական դատարանի դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ։ Այդ թվում՝ չի մասնակցել որևէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 Սահմանադրական դատարանի նիստ), չի մասնակցել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ։ Արդյունքում, որոշ գործերով կայացվել են աշխատակարգային որոշումներ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ։ Նշված գործառույթների իրականացումը վերապահվել է Սահմանադրական դատարանի այլ դատավորների։

2․ Հարկ է նշել, որ նշված անգործության հարգելիության վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվել վերջինի կողմից (այս համատեքստում բացառություն են կազմում այն մի քանի գործերը, որոնց քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ աշխատակարգային որոշումներ են կայացվել)։

3․ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համատեքստում դատավորի ֆիզիկական ներկայությունը Սահմանադրական դատարանում ինքնին չի դիտարկվում որպես դատավորի լիազորությունների իրականացում։

4․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա կատարել է էական կարգապահական խախտում (ի թիվս այլնի, էական կարգապահական խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը):

5. Վահե Գրիգորյանի աշխատավարձի չափը կազմում է 793․680 դրամ։ Պաշտոնավարման ժամանակահատվածում նա 4 անգամ ստացել է պարգևավճար՝ 1 746 096 դրամի չափով։

6․ Վահե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելուց ի վեր հատկացվել է Hyundai մակնիշի 006 ՕՏ 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որն իր կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել է և վերստին հատկացվել նրան։

7․ Վահե Գրիգորյանին տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա. Միհրան Հակոբյան Ապրիլի 7-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար Հատկապես այս տարի դա անթույլատրելի է․ Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է Պարետն ուղերձով դիմել է քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Նամակները EASA-ն գրել է Տաթևիկ Ռևազյանին. Մինասյան Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ժամկետի մասին Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին Հակոբ Ճաղարյանը՝ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ) Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի «Հրապարակ». Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում Ավագ չորեքշաբթի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը. Արմեն Աշոտյան Որը պետք է լինի Նիկոլի և կառավարության առաջին քայլը. Արտակ Զաքարյան Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը «Հրապարակ»․ Իշխանությունը հետևում է ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլև սեփական թիմակիցներին «Փաստ». Հստակ գնահատականներ կտրվի տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ «Իրավունք». Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել «Ժողովուրդ». Մինչ զինծառայողին սպանելը, նրա վրա նռնակ են նետել «Հրապարակ»․ Նախարարները չե՞ն զրկվի պարգևավճարներից «Ժողովուրդ»․ Նոր մանրամասներ՝ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan