Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել

Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՄասիս Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք «հսկա» բալիկ։ ԲԿ-ից մանրամասնում են՝ նորածինն ունի 5500 գրամ քաշ, 60 սմ հասակ։

«Մասիսի բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն,բալիկին անհոգ մանկություն»,-ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում