AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն

 

«Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաղթելու համար իշխանությանն անհրաժեշտ է շուրջ 650 հազար ձայն։ Անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ դա բարդ, չափազանց բարդ խնդիր է։ Սա՝ այն պայմաններում, երբ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներկայացնում է՝ որպես կենաց-մահու հարց, իբրև թե այդ հանրաքվեից է կախված ամեն ինչ՝ տնտեսության զարգացումը, դատարանների անկախացումը, մարդկանց լավ կյանքը, և այդպես շարունակ…

Դա, իհարկե, իրականության հետ ընդհանրապես կապ չունի, սակայն իշխանության քարոզչական մարտավարության հիմնական բաղադրիչն է։ Եվ հանրաքվեին այդպիսի նշանակություն տալով՝ իշխանությունը ցույց է տալիս նաև, որ բացառում է հանրաքվեի տապալման հնարավորությունը։ Եվ այս պարագայում առաջանում է կարևոր հարց՝ արդյոք իշխանությունը սահմանադրական հանրաքվեում հաղթելու համար կդիմի՞ ընտրակեղծիքների, թե՞ ոչ։ Խոսքը, բնականաբար, կոպիտ ընտրակեղծիքների, քվեատուփեր լցոնելու մասին չէ. այդ ժամանակները վաղուց անցյալում են։

Հարցը վերաբերում է առավելապես վարչական ռեսուրսի կիրառմանը։ Արդյոք իշխանությունը կօգտագործի՞ վարչական ռեսուրսը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին «կտանի՞» ընտրատեղամասեր, թե՞ ոչ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հետհայացք գցել և հասկանալ՝ արդյոք անցած շուրջ երկու տարիներին իշխանությունն օգտագործե՞լ է այդ գործիքը, թե՞ ոչ։ Պատասխանը դրական է՝ այո, իշխանությունը անհրաժեշտության դեպքում կիրառել է վարչական ռեսուրսն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել։ Ամենաթարմ օրինակը Հանրապետության հրապարակում կազմակերպված ամանորյա միջոցառումն էր, որին մասնակցելու համար անգամ մարզերից ավտոբուսներով մարդիկ էին բերվել միայն այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը կայանա բազմամարդ հրապարակում։

Եվ ուրեմն, եթե անգամ էսթետիկական տեսարան ստանալու համար իշխանությունը «բերման է ենթարկում» հպարտ քաղաքացիներին, ի՞նչն է նրան ստիպելու ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսը հանրաքվեի ընթացքում օգտագործելու գայթակղությունից։ Բնականաբար, դա փորձ կարվի կատարել հնարավորինս անաղմուկ, աննկատ, բայց այսօր դա գործնականում հնարավոր չէ։ Դա արձանագրելու են ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային դիտորդները։ Բայց հասկանալի է, որ իշխանությանը դա այնքան էլ չի հուզում։ Եթե միջազգային հանրության արձագանքը հուզեր իշխանությանը, նա չէր գնա ակնհայտ հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով հանրաքվե անցկացնելու քայլին։

Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ ապրիլի 5-ին մենք ականատես ենք լինելու «հին և բարի ավանդույթներով» հանրաքվեի՝ այն տարբերությամբ, որ ընտրատեղամաս են գնալու ոչ թե «կեղեքված, ոտնահարված, խեղճացած», այլ «հպարտ» քաղաքացիները, որոնք իշխանության համար ոչ թե նպատակ են, այլ միջոց»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan