AM | RU
USD
EUR
RUB

Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանի Կում քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացած երկու իրանցիները չեն հաղորդակցվել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից եկած մարդկանց հետ: Այս մասին հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցով ազգային հանձնաժողովի անդամ Մասուդ Մարդանին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել: Նրանք երկուսն էլ իրանցիներ, Կումի բնակիչներ են եղել:

«Առողջապահության նախարարությունում ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրման հարցով հանձնաժողովն այժմ պարզում է Կումում վարակվածներին կորոնավիրուսի փոխանցման ճանապարհը»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ հիվանդությունը նրանց է փոխանցվել քաղաքի զբոսաշրջիկներից մեկից, որը Իրան է եկել հարևան պետություններից մեկից: Մարդանին նշել է, որ այնուամենայնիվ իրենք չեն կարող հաստատել վարակի փոխանցման վայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի մասին տեղեկությունը: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանք մեկուսացվել են:

Լրահոս
Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan