Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ

Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ

 ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԸնթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 22 հարց է, որից 17-ը չզեկուցվող, 5-ը զեկուցվող հարցեր են։ Օրակարգում ներառվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» hամաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։

Գործադիրի նիստին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում