Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ)

Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԳերմանական Հանաու քաղաքում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել նրա իսկ տանը. նրա կողքին ևս մի մարմին է հայտնաբերվել, հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է ria.ru-ն:

«Այս պահին որևէ ապացույց չունենք այլ հարձակվողների մասին»,- նշվում է գերատեսչության Twitter-ի հաղորդագրության մեջ:

Կասկածյալի անունը դեռևս չի հաղորդվում: Այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում, թե ինչպես է կասկածյալը մահացել, ինչ հանգամանքներում: Նշվում է միայն, որ նա նամակ և տեսաձայնագրություն է թողել, որում խոստովանել է հանցանքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձն այս գիշեր հրաձգություն է իրականացրել երկու բարերում և բուքմեյքերական գրասենյակում, ինչի հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել:

Հանաուն 100 000 բնակչությամբ քաղաք է, որը գտնվում է Ֆրանկֆուրտի ֆինանսական կենտրոնից 19 կմ հեռավորության վրա։

Վերջին տարիներին Գերմանիան դարձել է ծայրահեղականների մի քանի հարձակումների թիրախ, որոնցից մեկի հետևանքով 2016 թվականի դեկտեմբերին Բեռլինի կենտրոնում 12 մարդ էր զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում