Իրանի Մեջլիսի խոսնակը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար

Իրանի Մեջլիսի խոսնակը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնակել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ Իրանում վարակից 2 մահվան դեպքի գրանցումից հետո։ Այս մասին Լարիջանին ասել է երկրի առողջապահության նախարարի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:

Ինչպես գրում է IRNA գործակալությունը, Լարիջանին նաև զանգահարել է կրթության նախարարին՝ ասելով, որ խորհուրդներ տրվեն ուսանողներին և նրանց ծնողներին՝ ինչպես վարվել այս հարցում:

Նշենք, որ նախօրեին Իրանի Ղոմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ 140 կմ հեռավորության վրա, կորոնավիրուսից 2 մահ է գրանցվել։ Ղոմի բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն. 200 հազար: Նահանգի բոլոր համալսարաններն ու դպրոցներն այսօր փակվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում