AM | RU
USD
EUR
RUB

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amԱյսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

Տեղեկացնենք, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Հիշեցնենք, որ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:

Դավիթ Ափոյանը շեշտեց, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ և ներողություն խնդրեց նիստին ներկա անդամներից:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքը հայտնեց բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարեց փակված:

Լրահոս
Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոսն, ում անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ Արարատի մարզում կորոնավիրուսի նոր դեպքեր կան Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա. Միհրան Հակոբյան Ապրիլի 7-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար Հատկապես այս տարի դա անթույլատրելի է․ Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է Պարետն ուղերձով դիմել է քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Նամակները EASA-ն գրել է Տաթևիկ Ռևազյանին. Մինասյան Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ժամկետի մասին Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին Հակոբ Ճաղարյանը՝ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ) Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի «Հրապարակ». Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում Ավագ չորեքշաբթի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը. Արմեն Աշոտյան Որը պետք է լինի Նիկոլի և կառավարության առաջին քայլը. Արտակ Զաքարյան Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan