Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռաֆիկ Գրիգորյանին Թունիսի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին 2020 թվականի մարտի 1-6-ը գործուղել Թունիսի Հանրապետություն (Թունիս)՝ «Ճշմարտություն, հաշվետվողականություն և ակտիվների վերականգնում. ինչպե՞ս կարող է անցումային արդարադատությունը պայքարել կոռուպցիայի դեմ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ռաֆիկ Գրիգորյանի` Թունիսի Հանրապետություն (Թունիս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռաֆիկ Գրիգորյանի՝ Թունիսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում