Պուտինը Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը․ ՌԴ նախագահը նոր մանրամասներ է հայտնել

Պուտինը Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը․ ՌԴ նախագահը նոր մանրամասներ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախապես քննարկել է Դմիտրի Մեդվեդևի հետ կառավարության հրաժարականի հարցը: Այս մասին ՌԴ նախագահը խոսել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

Պուտինի խոսքերով, նրանք երկար տարիներ է ունեն շատ բաց, ընկերական, բարեկամական հարաբերություններ․ «Մենք միմյանցից գաղտնիք չունենք»,- ասել է նա: Նախագահը չի համաձայնել նաև այն հայտարարության հետ, որ կառավարության պաշտոնանկությունը մի տեսակ հատուկ գործողություն էր: Սակայն չի հստակեցրել, թե ով է, բացի իրենից և Մեդվեդևից իմացել այդ ծրագրերի մասին և երբ է կայացվել համապատասխան որոշումը:

Լրագրողի դիտարկմանը, որ կառավարության արագ ձևավորումը շտապողականության զգացում է առաջացրել, Պուտինը հարցրել է. «Իսկ ի՞նչ կարիք կա նման հարցերը ձգձելը»։ Նախագահի խոսքերով, երբեք չպետք է լինի այնպիսի իրավիճակ, երբ կառավարությունը երկար ժամանակ ձևավորվի:

«Ռուսաստանն այն երկիրը չէ, որը կարող է, ինչպես Բելգիան, մեկ տարի մնալ առանց կառավարության»,- ասել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում