Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ ով է փեսացուն ու այլ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից

Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ ով է փեսացուն ու այլ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Hraparak.amHraparak.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը, փետրվարի 22-ին, երևանյան նորաբաց ռեստորաններից մեկում տեղի կունենա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը։ Ավելի ճիշտ՝ դա նեղ կազմով ոչ մեծ խնջույք է լինելու, քանի որ նրանք որոշել են հարսանյաց արարողությունն անցկացնել խիստ մտերիմ շրջանակում՝ ներկա կգտնվեն Արփինեի և Արշակի ամենամոտ հարազատներն ու ընկերները։

Նշենք, որ սա, ըստ էության, նրանց ամուսնության «վավերացման» վերջին փուլն է։ Մենք տեղեկացանք, որ զույգը դեռ 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը Էրեբունու ՔԿԱԳ-ում, գրանցողն էլ Արփինեի Հովհաննիսյանի մայրն է եղել՝ Աննա Մկրտչյանը, որը ՔԿԱԳ Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնի ղեկավարն է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում