ԲԴԽ նիստ․ օրակարգում է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը. ՈՒՂԻՂ

ԲԴԽ նիստ․ օրակարգում է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՏեղի է ունենում Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ, համաձայն «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի, Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։

Նիստի օրակարգում դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցն է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական: Այսօր ԲԴԽ-ն քննում է Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում