AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՍիրելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:

Ավելին, այն դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր:

Մեր ժողովրդի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով: Այդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի:

Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր:

Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն: Համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը մեր երկու հայկական պետություններն են:

Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես:

Մեր հասարակական գիտակցության մեջ գուցե և արդարացված ընկալում կա, որ արվածը բավարար չէ: Ուստի, մենք անընդհատ պետք է բարձրացնենք մեր պահանջների և ակնկալիքների նշաձողը:

Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է:

Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք: Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՜ Ղարաբաղյան շարժման ծնունդ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՜ն Ղարաբաղյան շարժման առաջամարտիկները:

20.02.2018թ.

Լրահոս
Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan