AM | RU
USD
EUR
RUB

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՉինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 75 204 դեպք։ 

Համաձայն չինական կայքի (20.02.2020թ., ժամը 09:05) կողմից հրապարակված տեղեկատվության` արձանագրվել է 74675 հաստատված դեպք, որից 2121-ը մահվան ելքով: Ծանր վիճակում գտնվում են 11864-ը, առողջացել են` 16192-ը:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում ինչպես պետական սահմանային անցման կետերում, այնպես էլ կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո, իսկ նրանք, ովքեր ունեն անգամ թեթևակի ջերմություն՝ հոսպիտալացվում են և կազմակերպվում բոլոր հետազոտությունները:

Փետրվարի 20-ի, ժամը 15:00-ի դրությամբ իրականացված հետազոտությունների (այդ թվում՝ լաբորատոր) արդյունքները եղել են բացասական:
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունն անմիջապես կապ է հաստատել ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք (Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք):

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, 

- Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,

- Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

- Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,

- Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,

- Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:

 

 

 

Լրահոս
Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan