Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար

Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն:
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում