Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին

Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում բելառուսական կողմը ստացել է անսպասելի առաջարկ։ Այդ մասին գրում է Gazeta-ն։

Բելառուսի նախագահի խոսքով, Պուտինն «անսպասելի առաջարկ» է արել նավթամթերքների մատակարարման համար՝ փոխհատուցել Բելառուսի կորուստը արտահանման մաքսատուրքերի իջեցումից:

«Եթե մենք անցած տարի 1 միլիարդ դոլար ստացանք մաքսատուրքից, ասենք, այս տարի մենք կստանանք 700 միլիոն դոլար՝ այս տուրքի կրճատման արդյունքում: Նա ասաց, մենք կփոխհատուցենք 300 միլիոն դոլարը, այդ թվում նաև ընկերություններին պարգևավճարների միջոցով», – պարզաբանել է Լուկաշենկոն:

Ըստ Լուկաշենկոյի, այս առաջարկը կլուծի նավթային վեճերը, քանի որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել 2019-ի ֆինանսական մակարդակը վառելիքի մատակարարման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում