AM | RU
USD
EUR
RUB

Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը դեմ է հանրաքվեին, քանի որ այդ հանրաքվեով նախադեպ է ստեղծվում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով: Կուսակցությունը նախատեսվող հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։

Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մինչ օրս Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ չի առաջացրել այս իշխանությունների իրավական գործունեության համար։ Հետևաբար` հանրաքվե անցկացնելու իշխանությունների մղումները բոլորովին այլ պատճառներ ու նպատակներ ունեն։

«Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը ԴԵՄ է հանրաքվեին հետևյալ պատճառներով.

1. Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, միջազգային իրավաստեղծ պրակտիկայի բացահայտ ոտնահարմամբ։

2. Աշխարհի բոլոր կայացած ժողովրդավարական և իրավական պետություններում բարձրագույն դատական մարմիններն իրենց անկախությամբ իշխանությունների բաժանման համակարգում կարևոր զսպող օղակ են՝ թույլ չտալու իշխանության եկած քաղաքական ուժերին երկրի օրենքները ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։ Այդ իսկ պատճառով միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա և կամայական փոփոխություններ անել դրա կազմում։

3. Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա և ստանա դրական արդյունք (ինչը, մեր համոզմամբ, հնարավոր չէ առանց կեղծիքների), ապա ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ մեր երկրի համար.

· կստեղծվի նախադեպ ցանկացած հարց անօրինական ճանապարհով լուծելու համար,

· կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական նոր իրավիճակի անվան ներքո կընդունվեն օրենքներ, որոշումներ, որոնք էապես կսահմանափակեն մեր հասարակության իրավունքներն ու ազատությունները՝ ձևավորելով մեկ ուժի բացառիկ գերիշխանություն և խոչընդոտելով մեր երկրի ու հասարակության զարգացումը։

Հաշվի առնելով այս ամենը՝ ԱԺՄ-ն գտնում է, որ կուսակցության անդամները և քաղաքացիները ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս հանրաքվեի նախաձեռնությունն ու անցկացումը ցույց են տալիս իշխանությունների պետական մտածողության մակարդակը, իսկ հանրաքվեի արդյունքը ցույց կտա մեր հասարակության, քաղաքական ուժերի հասունության աստիճանը և թե արդյո՞ք մենք պատրաստ ենք լուծել մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և իրագործել մեր երազանքները»:

Լրահոս
ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան Պարետը նոր որոշում է կայացրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan