AM | RU
USD
EUR
RUB

Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՖինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ։

«Կրկին անգամ համոզվում են ենք, որ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը տարբեր քրեական գործերով՝ կախված մեղադրյալի անձից, ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից տարբեր կերպ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Հաճախ ենք ՀՀ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լսում պնդումներ, թե իբրև իրենց համար կարևոր չէ, թե ում վերաբերյալ է քրեական գործը քննվում, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակներում, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», - նշված է հայտարարության մեջ:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը չի ապահովվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից, արդյունքում՝ նրա առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Փաստաբանները պնդում են՝ ավելին, ՀՀ պետական մարմինները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են նաև Գագիկ Խաչատրյանի՝ տարրական բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը:

Այս առումով Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որևէ բուժում չստանալու և միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետևանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, որի հետևանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել և հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը ևս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան և նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաև բուժման և առողջության պահպանման հնարավորությունից:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն և ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաև բողոքներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդ խնդիրը ներկայացրել է ՀՀ Վերաքնիչ դատարանում՝ Գ.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության ընթացքում: Ներկայացված բողոքներում պաշտպանական թիմը արձանագրել է այդ խախտումները, ինչպես նաև միջնորդություն է ներկայացրել. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներով թույլ տրված և շարունակվող խախտումները վերացնելու, Գ.Խաչատրյանի առողջության պահպանման, անդառնալի և լուրջ բարդություններից և հետևանքներից խուսափելու նպատակով վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ կիրառել անազատության մեջ գտնվելու հետ չկապված այլ խափանման միջոց։

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքի հիման վրա, այնուամենայնիվ, արձանագրել է հետևյալը.

«Վերանքնիչ դատարանը գտնում է, որ Գ.Խաչատրյանին անհրաժեշտ և անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը և այդ պայմաններում շարունակական կալանավորված պահելը կարող է հանգեցնել ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման, ուստի նախաքննության մարմինը, դատախազությունը և քրեակատարողական ծառայությունը պարտավոր են ապահովել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված՝ անազատության մեջ գտնվող մեղադրյալի իրավունքը ստանալու անհրաժեշտ և պատշաճ բուժօգնություն պետության միջոցների հաշվին կամ բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին, ընդ որում ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որ այս իրավունքից որևէ նահանջ չի կարող լինել և իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել մեղադրյալի անհրաժեշտ և պատշաճ բուժօգնություն ստանալու հանարավորությունը՝ չզրկելով նրան նաև իր նախընտրած հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում և բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքից:

Այսքանից հետո հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում, թե արդյոք պետական իրավասու մարմինները, դրանց պրոֆեսիոնալ մասնագետները չեն տիրապետում այս հասարական իրավական նորմերին, իսկ եթե տիրապետում են, ինչու Գ.Խաչատրյանի պարագայում չեն ապահովում դրանց իրականացումը: Հետևությունները թողնում ենք Ձեզ»:

Լրահոս
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan