AM | RU
USD
EUR
RUB

Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amAntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար։ Իր կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ապրիլ 5-ին կայանալիք հակասահմանադրական ու հակաօրինական հանրաքվեին ընդառաջ` արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը մոբիլիզացնում է վարչական ռեսուրսը։ Լրատվիամիջոցները նաև գրել են, որ իշխանությունները նախկին ՀՀԿ-ական գյուղապետերի առաջ պայման է դրել. եթե հանրաքվեի ընթացքում բավարար թվով ձայներ ապահովեն, նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն: Իսկ պատճառն այն է, որ իշխանությունն ինքն էլ է համոզված, որ առանց խախտումների, առանց ճնշումների և կեղծարարության ի վիճակի չեն լինելու անհրաժեշտ թվով ձայներ ստանալ։

Նպատակ ունենալով կանխարգելել հանրաքվեին ընդառաջ և դրա ընթացքում տեղի ունեցող խախտումները` AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում խախտումները ապացուցող և տեսաձայնագրությունները մեզ ներկայացնող անձանց պարգևատրելու համար։

Դրամահավաքի նպատակն է պարգևատրել բոլոր այն անձանց, ովքեր կներկայացնեն տեսաձայնագրություն կամ ձայնագրություն, որոնք հաստատում են, որ`

1. Անձին հարկադրել են կատարել հանրաքվեի քարոզչություն, կամ վերջինս հրաժարվել է քարոզչություն անել։

2. Հանրաքվեի արդյունքում ձայներն ակնհայտ սխալ են հաշվել։

3. Կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր են պատրաստվել կամ իրացվել։

4. Հանրաքվեի դրված հարցին կողմ կամ դեմ քվեարկելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք է տրվել։

5. Անձին որևէ ձևով հարկադրել են հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկել, կամ մեկից ավելի անգամ քվեարկել կամ այլ անձի փոխարեն քվեարկել։

6. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին խոչընդոտել են ծանոթանալ ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով (ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չեն տրվել)։

7. Մարզպետների կամ մարզպետների տեղակալների կողմից համայնքների ղեկավարներին, իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

8. Զինվորական հրամանատարական կազմի կողմից իրենց ենթականերին, զինվորներին, հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

9. Վարչապետի կամ փոխվարչապետի կողմից նախարարներին, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

10. Համայնքի ղեկավարներից պահանջվել է հանրաքվեի դրված հարցի օգտին որոշակի թվով կողմ ձայներ ապահովել:


11. Համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

12. Գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարների կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց ենթականներին հանրաքվեին մասնակցելու կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

Վերոնշյալ խախտումները հավաստող ձայնագրությունները ներկայացնող անձանց ենթադրվում է տրամադրել`

150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է կառավարության անդամի կամ գործադիր իշխանության հանրապետական մարմնի ղեկավարի կամ նրանց տեղակալների կողմից,

150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է զինվորական հրամանատարի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է մարզպետի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է վերը չթվարկված որևէ այլ պաշտոնատար անձի կողմից։

Տեսանյութերը տրամադրած անձի տվյալները ցանկության դեպքում կարող են գաղտնի պահվել»:

 

Լրահոս
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ «Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է «Ժողովուրդ»․ Ինչո՞ւ չենք նկատում Երևանի քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն «Փաստ»․ Տնտեսական ճգնաժամը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը «Ժողովուրդ»․ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ ինչ ունենք այսօր «Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ «Հրապարակ»․ Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Հայաստանում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները «Հրապարակ»․ Բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, դեռ ավելի է բարձրանալու «Փաստ»․ Կլուծվի աղետի գոտում շահառու ճանաչված 228 ընտանիքի բնակարանային խնդիրը «Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 2 Սորոսանմաններն այնտեղ շանս չունեն. հանգիստ եղեք... Հրանտ Մելիք-Շահնազարյան Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan