AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է հայտնվել

 

«Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, և գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հնչել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին ու հանրաքվեի անցկացմանը վերաբերող տարբեր հարցեր։

Ըստ տեղեկությունների՝ զրույցները հիմնականում անցել են միօրինակ. Փաշինյանին սկզբում հաջողվել է իր խարիզմայի հաշվին, ինչպես նաև «հակակոռուպցիոն բացահայտումների» մասին պատումներով հիմնավորել հանրաքվեի անհրաժեշտության թեզը, սակայն խոսակցությունների երկրորդ փուլում եվրոպացի պաշտոնյաները Փաշինյանին հարցրել են՝ եթե նախաձեռնությունն այդքան լավն է ու չունի իրավական խնդիրներ, ապա ինչո՞ւ չեն դիմում Վենետիկի հանձնաժողով, որպեսզի առկա բոլոր անհանգստություններն ու կասկածները փարատվեն։ Այս պնդումներին ի պատասխան, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը տվել է անորոշ պատասխաններ:

Ի դեպ, պատահական չէին նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերից վարչապետի կողմից արված հայտարարությունները. չնայած Փաշինյանը փաստացի խուսափեց ուղիղ պատասխանից և դեռ մի բան էլ ինչ-որ հարցերի պատասխան ակնկալեց Վենետիկի հանձնաժողովից, սակայն ըստ էության չբացառեց Վենետիկի հանձնաժողով դիմելու հավանականությունը։

Մեզ հետ զրույցում մասնագետները նշում են, որ ներկայումս Փաշինյանը կանգնած է դժվար ընտրության առաջ, քանի որ եթե դիմի Վենետիկի հանձնաժողովին, կարող է բախվել հանձնաժողովի բացասական եզրակացությանը, սակայն կպահպանի եվրոպացիներին տված իր խոստումը, եթե չդիմի, ապա կապահովի հանրաքվեի անցկացումը, բայց միջազգային արենայում վարկանիշային առումով կտրուկ անկում կգրանցի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan