Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը

Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՄալայզիայի իշխող կոալիցիայի Գերագույն խորհուրդը՝ «Հույսի դաշինքը», թույլ է տվել 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադին որոշել, թե երբ է լքելու պաշտոնը: Այս մասին հայտնում է «Star» թերթը:

Վարչապետը հայտարարել է՝ հպարտ է իրեն տրված իրավունքով:

«Ես կորոշեմ», – եզրափակել է նա:

Միևնույն ժամանակ, 2019թ.-ի վերջին, Մոհամադը չի բացառել, որ նա իշխանության ղեկին կմնա մինչև 2030 թվականը: Նա խոստացել է հրաժարական տալ միայն այն բանից հետո, երբ լուծի նախորդ կառավարության ստեղծած խնդիրները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում