Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը
22/02/2020 13:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Մալայզիայի իշխող կոալիցիայի Գերագույն խորհուրդը՝ «Հույսի դաշինքը», թույլ է տվել 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադին որոշել, թե երբ է լքելու պաշտոնը: Այս մասին հայտնում է «Star» թերթը:
Վարչապետը հայտարարել է՝ հպարտ է իրեն տրված իրավունքով:
«Ես կորոշեմ», – եզրափակել է նա:
Միևնույն ժամանակ, 2019թ.-ի վերջին, Մոհամադը չի բացառել, որ նա իշխանության ղեկին կմնա մինչև 2030 թվականը: Նա խոստացել է հրաժարական տալ միայն այն բանից հետո, երբ լուծի նախորդ կառավարության ստեղծած խնդիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում