Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՔուվեյթից Իրան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել են` Իրանի մի շարք քաղաքներում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Քուվեյթի քաղաքացիական ավիացիային:

«Դադարեցվել են դեպի Իրան և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները` կապված իրանական Ղոմ քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվելու հետ»,- ասված է քուվեյթական KUNA գործակալության տարածած հայտարարության մեջ:

Քուվեյթի քաղավիացիայի վարչությունում նշել են նաև, որ արգելվում է նաև այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Քուվեյթ, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Իրանում: Իրանից ժամանած Քուվեյթի քաղաքացիները կգտնվեն կարանտինում: Քուվեյթը նաև կոչ է արել իր քաղաքացիներին ժամանակավորապես դադարեցնել Իրան կատարելիք այցերը:

Քուվեյթի նավահանգստային վարչությունն էլ իր հերթին դադարեցրել է ուղևորափոխադրումներն Իրանից Քուվեյթ և հակառակ ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ` փետրվարի 21-ին, Իրանի առողջապահության նախարարությունը երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցել, վարակվածներից երկուսը մահացել են: Այդպիսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, ինչի հետևանքով մահացել է 4 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում