AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի զինվորական շքերթի մասին

 

Վերջին տարիներին Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հունիսի 26-ը՝ ադրբեջանական բանակի օրը, սկսել է դիտարկել որպես ողջ աշխարհին ու հատկապես երկու հայկական հանրապետություններին նավթադոլարների առատ հոսքի հետևանքով առաջին հայացքից կարծես թե բավականին մարզված սեփական մկանները ցուցադրելու հարմար առիթ: Բանակի օրվա նախօրեին անգամ մոռացվում են լուրջ տարաձայնությունները մեծ հյուսիսային հարևանի հետ, հապշտապ կնքվում են պայմանագրեր սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ադրբեջանական բանակի համար նոր նմուշների մատակարարման վերաբերյալ ու տենդագին շտապողականությամբ իրականացվում է դրանց ներկրումն Ադրբեջան, միայն թե հունիսի 26-ին նոր զինատեսակները հասցնեն գերագույն գլխավոր հրամանատարի խոժոռված հայացքի ներքո անցնել «Ազադլիգ» հրապարակով: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը իր մեջ խտացնում է ադրբեջանական ազգային մտածելակերպին հատուկ բոլոր հատկանիշներն ու առասպելները:

«Տ-90» տանկերի ու «Սոլնցեպեկ» հրանետների շարքին հետևող Իլհամ Ալիևը, ինչպես և իր ազգակիցների մեծ մասը, բոլորովին զուրկ է պատմական հիշողությունից. ով ով, բայց Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտը պետք է որ իմանա՝ պատմությունն ունի կրկնվելու՝ պարուրաձև զարգացման հատկություն, և պատմության դասերը հաշվի չառնող պետական գործիչը այդ կրկնվող պատմության պարույրներից մեկում անխուսափելիորեն կանգնում է անցյալի՝ մղձավանջի պես հարություն առած ծանր փորձությունները հաղթահարելու անհրաժեշտության առջև: ԽՍՀՄ փլուզումից հետո երբեք ուժերի հարաբերակցությունը չի եղել ի օգուտ Ադրբեջանի այնքան, որքան արցախյան ազատամարտի տարիներին: Ի՞նչ բերեց այդ գերազանցությունը Ադրբեջանին՝ մեծ գաղտնիք չէ, բավական է նայել ԼՂՀ քարտեզին` հասկանալու համար, թե անցյալ պատերազմում ինչ իրական արժեք է ունեցել ադրբեջանական տանկերի ու հրանոթների քանակը: Պատմական հիշողության բացակայությունն էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և ժողովրդի մոտ ձևավորում է է մի շարք վտանգավոր առասպելներ:

1. Ժամանակն աշխատում է հօգուտ Ադրբեջանի՝ ուժեղացնելով նրան, իսկ Հայաստանը աստիճանաբար թուլանում է:

Ադրբեջանցիները համոզված են, որ Կասպիցի ավազանի նավթային դաշտերում է անհրաժեշտ որոնել իրենց առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը, մոռանալով , որ նավթի գները ունեն երբեմն դեպի նվազումը փոփոխվելու բավականին տհաճ հատկություն, ինչը նավթային մեծ պաշարներ ունեցող ոչ քիչ պետությունների է հասցրել սնանկացման: Հայաստանը անգամ տնտեսական դաժան շրջափակման պայմաններում զարգացնում է իր տնտեսությունը՝ Ադրբեջանի չափ կախվածության մեջ չլինելով արտաքին գործոններից:

2. Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները կարող են բերել վճռորոշ ռազմական գերազանցության և ապագա պատերազմում ապահովել Ադրբեջանի հաղթանակը:
Ադրբեջանցիները հերթական անգամ չեն ցանկանում հաշվի առնել արցախյան պատերազմի դասերը, իսկ մասնագետի մի հայացքը ադրբեջանական զորահանդեսին բավական է հասկանալու համար, որ ադրբեջանական բանակը բնավ չի փայլում բարձր մարտունակությամբ: Շարքում ցածր կարգապահությունը, շարային պատրաստության ցածր մակարդակը վատ զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական աղետալի վիճակի առաջին ախտանիշներն են, իսկ ադրբեջանցիների մարտունակությունն ավելի իրատեսորեն գնահատելու համար բավական է ուսումնասիրել ոչ մարտական կորուստների՝ քանակի առումով պատերազմական ամփոփագիր հիշեցնող տեղեկագիրը: Ադրբեջանցիները հաշվի չեն առնում մի կարևորագույն հանգամանք ևս. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի տարբերություն այդ տարիներին անվտանգ Մոսկվայում դասավանդող ապագա գահաժառանգ Ի. Ալիևի, անմիջականորեն ղեկավարել է արցախյան ազատամարտը և , հիանալիորեն հասկանալով հավանական մարտահրավերներն ու ռիսկերը, կարողանում է հաջողությամբ չեզոքացնել դրանք ՝ ծախսելով անհամեմատ ավելի քիչ նյութական միջոցներ:

Ի վերջո՝ բանակի մարտունակության ամենից անաչառ ու դաժան գնահատողը մարտադաշտն է, ոչ թե «Ազադլիգ» հրապարակի թարմ փռված ասֆալտը: Հրադադարի բոլոր լուրջ խախտումերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չկա գեթ մի դեպք, երբ իրենց իսկ հրահրած սահմանային սադրանքի արդյունքում չտուժի ադրբեջանական կողմը:

Անհրաժեշտ է հասկանալ նաև որ պատերազմական գործողությունների արցախյան թատերաբեմի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները բացառում են միաժամանակ մեծ քանակությամբ տեխնիկա մարտի մեջ մտցնելու հնարավորությունը՝ ավելի մեծ նշանակություն վերապահելով զինվորի մարտական վարպետությանն ու ոգուն: Ինչ փույթ, թե Ադրբեջանը գնել է ևս 90 հատ տանկ, ես անձամբ գիտեմ երեք ազատամարտիկի, ովքեր պատերազմի տարիներին ընդհանուր հաշվով ոչնչացրել են 30-ից ավելի ադրբեջանական տանկեր..

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Լրահոս
«Մի´ գոռա, հանգիստ արի». բերետավորները մեքենայից իջեցրին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին․ տեսանյութ Ավտոերթի մասնակիցներին ապօրինի ձերբակալում են՝ ավտոմեքենաները թողնելով փողոցում Բաքուն ուղիղ հայտարարում է՝ Հայաստանում ընդդիմությունը չպետք է գա իշխանության Ոստիկանը հայհոյելով ու հարվածելով բերման է ենթարկում ակցիայի մասնակցին․ տեսանյութ Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ․ Արման Թաթոյան Սպասվում է անկայուն ջերմային ֆոն․ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն. կա վիրավոր Չորս ուղղություններով պետք է պարալիզացնենք Երևան մտնող և Երևանի փողոցները․ տեսանյութ ՈւՂԻՂ. «Դիմադրություն» շարժումն անհնազանդության ակցիաներ և ավտոերթեր է անում Երևանում ՈՒՂԻՂ. Նիկոլ, հեռացի՛ր. ավտոերթ՝ Երևանի փողոցներով ՈւՂԻՂ. Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Որ վայրերից են վաղը մեկնարկելու ավտոերթերը Մայիսի 16-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Առավոտյան 8:00 սկսում ենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ, իսկ երեքշաբթի օրվանից շարժմանը տալիս ենք նոր թափ. Իշխան Սաղաթելյան Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը մահացել է 27 տարեկանում Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի կազմում դարձավ Բելգիայի չեմպիոն ՈւՂԻՂ. Դիմադրության շարժման մեծ հանրահավաք-երթը Հատուկ զգուշացում Նիկոլին սպասարկող ու ֆինանսավորող օլիգարխներին. ուշքի եկե'ք. Սաղաթելյան Ծոծորակներդ կտեսնեք, պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան Զարթնած Լաոն իր ուժով սրբելու է յուրաքանչյուր աղբ ու աղբաման. Սերժ Սրապիոնյան Ինչ է փոխվելու Փաշինյանի հեռացումից հետո. Արտակ Զաքարյանի ծրագրային ելույթը Հասել ենք մի օրի, երբ ոստիկանները մնացել են բիզնեսմենից պեչենի ստանալու հույսին․ տեսանյութ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Ռուսաստան ՈւՂԻՂ․ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում Երկրաշարժ՝ Բավրայի մոտակայքում․ ցնցումները զգացվել են Երևանում և մի շարք մարզերում ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը․ ՀՀ ՊՆ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի Արցախում փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Ավետիք Չալաբյանը կալանավորվեց Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել Սերժ Սարգսյանի գրասենյակը հերքում է, որ հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ Ադրբեջանն ու Թուրքիան թող իմանան` առ ոչինչ ենք ճանաչելու Փաշինյանի` իրենց հետ բանակցածը Սա Ղարաբաղյան երկրորդ շարժումն է, այն համաժողովրդավարական է ու անկասելի. Սաղաթելյան Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ՈւՂԻՂ․ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալությունը, բիրտ ուժ կիրառելը խոսում է մեկ բանի մասին՝իշխանությունը ցայտնոտի մեջ է․ տեսանյութ Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը․ կան վիրավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan