AM | RU
USD
EUR
RUB

Հայ ժողովուրդը 30 տարի է ինչ փորձում է միապետ կարգել. Արթուր Դանիելյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԺողովուրդը երբեք չի ընտրում իշխանություն: Դա տեխնիկապես անհնար է: Նույնիսկ ժողովրդի մեծամասնությունը չի ընտրում: Բուն ընտրություն կոչեցյալը միշտ սահմանափակ և կանխորոշված է այն տեղեկատվական հոսքով, որը գերիշխում է տվյալ պահին: Մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում կայացնում են որոշումներ, որոնք հիմնականում պայմանավորված են քարոզով կամ գովազդով: Մարդուն թվում է, որ նա ընտրում է Կոլայի ու Պեպսիի միջև, իրականում իր ընտրությունը կանխորոշված է Կոլայի ու Պեպսիի մարքեթինգային քաղաքականությամբ, իսկ Կոլայից ու Պեպսիից բացի ընտրություն մեծ առումով չկա էլ:

Քարոզն ու գովազդը հասցնող տեղեկատվական տեխնոլոգիաները միշտ կային: Հիմա դա համացանցն է, առաջ դա հեռուստացույցն էր, դրանից առաջ` տպագիր մամուլն ու գրքերը, իսկ գրքերից առաջ` հոգևորակններն ու քրմերը: Համարվում է, որ Քրիստոսին խաչել են` մարդասպան Բարաբային նախընտրած ժողովրդի որոշմամբ, իրականում Քրիստոսին զրպարտել ու մատնել էին Սողոմոնի տաճարի քրմերը, որոնք, շատ հմտորեն կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաները, համապատասխան ընկալումը ստեղծեցին մարդկանց մեջ: Սողոմոնի տաճարի առևտրից սնվող քրմերը մարդկանց համոզեցին, որ Հիսուսը կեղծ մեսիա է, հանցագործ ու վատ մարդ: Քրմերը Հիսուսին չներեցին իրենց կապիտալին սպառնալը:

Այսինքն, մարդը երբեք չի կարող ընտրել, իրական ընտրությունը միշտ կատարելու է նա, ով կարող է ազդել մարդկանց ընկալման վրա: Ընդ որում, որքան շատ է իբր թե ընտրող մարդկանց քանակը, այդքան հեշտ է ազդել նրենց ընկալման վրա և ստանալ ցանկալի «ընտրությունը»: Սա հոգեբանական փաստ է, մարդիկ հակված են շարժվել հոտի տրամաբանությամբ: Զուր չէ, որ մարդուն աստծո գառ են ասում, ոչ թե, ասենք, աստծո գայլ կամ առյուծ:

Տեխնիկապես ընտրություն կատարել չկարողանալն այնուամենայնիվ չի զրկում պատասխանատվությունից: Ավելին, «ընտրությունների» արդյունքում տեղի ունեցող զարգացումների ողջ պատասխանատվությունը միշտ ու լիովին ստանձնում է «ընտրություններում» փաստացի դիտորդի դեր ունեցող բնակչությունը: Արևմտյան ժողովրդավարություններին ընդօրինակող երկրներում քաղաքական գործիչները սահմանադրորեն ազատված են իրենց քաղաքական որոշումներից բխող հետևանքների պատասխանատվությունից: Այսինքն, բնակչությունը երբեք չի կատարում ընտրություն, բայց միշտ կրում հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Կապ չունի` ինչն է ընտրության առարկան` Կոլան, թե նախագահի թեկնածուն, իրական ընտրողը միշտ նա է, ով մշակում է ընտրության առարկայի մարքեթինգային քաղաքականությունը՝ հեռուստաալիքի տերը, պրոդյուսերը, սցենարիստը, ռեժիսյորը, բայց ոչ երբեք գովազդի դիտողը: Մինչդեռ «ընտրության» պատասխանատվությունը միշտ ընկնում է հենց դիտողի վրա: Սա է դեմոկրատիա կոչեցյալի հանճարեղ կառուցվածքը: Այն ստեղծվել է կապիտալը պահպանելու համար ու, ըստ էության, կապիտալ ունեցողը միշտ կայացնում է որոշումներ, որոնք զմրսվում են ընտրություններով, բայց որոշումների համար միշտ պատասխանատու է շարքային մահկանացուն:

Դեմոկրատիայում ժողովուրդը երբեք չի ընտրում, բայց, մասնակցելով «ընտրություններին», ստանձնում է պատասխանատվություն «ընտրությունների» արդյունքների համար:

Այնինչ միապետություններում իրավիճակն այլ է: Միապետությունը չունի ընտրություն, հետևաբար չունի մեխանիզմ, որով պատասխանատվությունը միապետից կգցեր ժողովրդի վրա: Այսինքն, միապետությունում պատասխանատուն միշտ միապետն է, մեկ անձը, ինչը անշուշտ հղի է անկայունությամբ: Միապետից դժգոհ ժողովուրդը ապստամբում է ու ձեռի հետ կապիտալի վերաբաշխում անում: Դեմոկրատիայում կապիտալին ուղղված վտանգները անհամեմատ ավելի քիչ են, քանի որ մարդկանց թվում է, որ հենց իրենք են այդ համակարգը ընտրել, համակարգին էլ մնում է ընդամենը ստեղծել պատրանք, որ ցանկացած մարդ կարող է դառնալ կապիտալիստ, եթե լինի աշխատասեր, օրինապաշտ ու խոնարհ: Դեմոկրատիայի բանալին կուտ տալու արվեստի մեջ է:

Հայ ժողովուրդը 30 տարի է ինչ փորձում է միապետ կարգել, մինչդեռ մեզ ստիպում են դեմոկրատիա կոչեցյալը որդեգրել, հակառակ դեպքում` սպառնալով պատերազմով ու սովով: Մենք այնուամենայնիվ չենք հանձնվում, համառում ենք և պահանջում ենք մեր միապետին: Նրան, ով մեր վրա պատասխանատվություն չի գցի, ստիպելով ընտրությունների գնալ, նրան ով սեփական կյանքի գնով կստանձնի ղեկն ու կամ կկործանվի կամ կփառաբանվի հավերժ: Հայ ժողովուրդը ընտրյալ չի ուզում, օծյալ է ուզում: Ոչ թե վարչապետ, կամ նախագահ, այլ ՄԱՀԱՊԱՐՏ! Ու քանի դեռ մենք մեր ուզածը չենք ստացել, սաբոտաժի ենք ենթարկելու բոլոր ներդրվող ինստիտուտները, ընտրություններին չենք գնալու, գնալուց փող ենք վերցնելու, հետո ասելու ենք, որ կեղծվել են, գողանալու ենք ու թալանելու ենք, պահանջելու ենք հեռացնել կապիտալիստներին, պահանջելու ենք քանդել բանկերը, կապիտալը բաժանել աղքատներին:

Հատուկ մեր համար աշխարհի հզորները ահռելի ռեսուրս ծախսեցին, գործողություն իրականացրեցին, պուպուշ վարչապետ բերեցին, բոլոր հնարավոր ձևերով գովազդեցին, «ընտրություն» անցկացրեցին, որի լեգիտիմությունը հնարավոր չէր հարցի տակ դնել, կապիտալիստներին լեգիտիմացրեցին, օլիգարխներից խոշոր սեփականատեր սարքեցին, հոգևորականներին ճնշեցին, համոզեցին, որ ժողովուրդն է դա ընտրել և, որ ժողովուրդը երբեք չի սխալվում:

Մենք էլ աներեսաբար բռնեցինք, ընտրյալ վարչապետից սարքեցինք օծյալ փրկիչ: Ըստ էության հայ ժողովուրդը հերթական անգամ հրաժարվեց իր վզին զոռով փաթաթվող պատասխանատվությունից: Ժողովուրդն ասաց՝ «Նիկո´լ, դու ես մեր միապետը, դե հիմա սաղ պիտի դզես, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ քո վրա է»: Նիկոլն էլ չֆայմեց, թե ինչ ծուղակի մեջ է իրեն գցում հայ ժողովուրդը ու թույլ տվեց, որ իրեն օծեն: Օծվեց ու տեղում տապալվեց, քանի որ նա կեղծ մեսիա էր, քանի որ առանց քրմերի գովազդի նա ոչ մի բան է: Չի կարող նա «ջուրը» «գինի» սարքել: Չի կարող, կապիտալի վրա եկածը, պայքարի կապիտալի դեմ: Չի կարող թալանչիների կադրը պայքարել թալանի դեմ: Ինչ կտեր էլ տան, ժողովուրդը չի ուտելու... Ժողովուրդը մահապարտ միապետ է ուզում, իսկ Նիկոլը չի ուզում, նա փորքիկ լիրիկ է, նա ուզում է հոդվածներ ու ոտանավորներ գրել:

Ողջ աշխարհում աշխատած սցենարը մեզ մոտ չաշխատեց: Մենք քանդեցինք համակարգը, խախտեցինք սցենարն ու դա արեցինք միանշանակ անգիտակցաբար, ինչոր անհասկանալի ներքին ուժի շնորհիվ: Մեզ այսօր փրկում է այն կռապաշտությունը, որը ես այդքան անիծել եմ: Մինչդեռ սա հզորագույն ներուժ է, քանի դեռ այն կա, մեզ չեն կարող ստիպել դառնալ կապիտալի ստրուկ, ու գնալով «ընտրությունների», հնազանդորեն ստանձնել կապիտալիստների ընդունած որոշումների պատասխանատվությունը: Քանի դեռ այս ուժը կա, մենք պիտի մերժենք բոլոր վարչապետացուներին, ովքեր չեն ուզենա մահապարտ միապետ լինել: Պիտի մերժենք, մինչև մի օր կգա իրականը ու կստանձնի միանձնյա պատասխանատվությունը:

Այն, ինչ աշխատել է ողջ աշխարհում, մեզ մոտ չի աշխատել: Հիմա ասեք ինձ խնդրեմ, ո՞րն ա աստծո ընտրյալ ազգը:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը Սարիբեկն ու Գևորգը կամ յոթ «իսկ» «Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն «Հրապարակ»․ Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո «Ժողովուրդ»․ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ»․ «Սորոսականները» հրահանգ ունեն ակտիվանալու անվտանգային հարցերում «Ժողովուրդ»․ Ինչու քաղաքապետի մշտական արձակուրդը դադար չունի «Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan