AM | RU
USD
EUR
RUB

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՆ․Ս․Օ․Տ․Տ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։

Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով արժանի դառնանք տերունապարգև փրկության բաղձալի պարգևին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում Նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող․ Ա 9-10):

Խորհրդաշատ այս ժամանակաշրջանը, սիրելի զավակներ Մեր, լավագույն առիթն է վերստին ամրապնդելու միմյանց հանդեպ սերն ու հարգանքը, լավագույն առիթն է զորացնելու մեզանում հանդուրժողականության ու փոխըմբռնման ոգին՝ մեր մտահայացքի առջև ունենալով Սուրբ Գրքի պատգամը, որ եղբայրսիրությունը դեպի Աստված օրհնյալ ճանապարհն է (հմմտ․ Ա Հովհ․ Դ 20-21): Եղբայրսիրությամբ պիտի զորացնենք մեր միասնականությունը Հայրենիքում և Սփյուռքում, ազգային և ներեկեղեցական մեր կյանքում հաստատենք փոխհասկացության ու գործակցության ոգին և առ Աստված ապավինությամբ կերտենք արդար ու լուսավոր գալիքը մեր ժողովրդի: Արդարև, սերը քրիստոնեական առաքինությունների բարձունքն է։

Տերունապատվեր այս սերն է ազգային ու հայրենական անդաստանում, ընտանեկան ու հասարակական կյանքում խաղաղության ու բարօրության ապահովման լավագույն գրավականը: Մեր հորդորն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր, սիրեցյալ զավակներիդ՝ Մեծ Պահքի կարևոր այս շրջանն անցկացնելու աղոթքով, պահեցողությամբ ու խոկումներով, մասնակցելու մեր եկեղեցիներում կատարվող սրբազան արարողություններին, զորացնելու միմյանց հանդեպ կամեցողության ոգին, առատացնելու բարի գործերը, որպեսզի առավել շենանա ու պայծառանա մեր կյանքը Աստվածաշնորհ օրհնություններով: Մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում և Իրաքում բնակվող մերազնյա զավակների՝ մեր եղբայրների ու քույրերի և բոլոր ժողովուրդների համար, ովքեր տարիներ շարունակ ապրում են պատերազմական դժվարությունների և քաղաքական ալեկոծությունների մեջ:

Երկնավոր Տիրոջ օրհնության հայցով մաղթենք խաղաղություն աշխարհին, մարդկանց սրտերին, խաղաղություն մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, ինչպես և՝ հավատքի, հոգևոր կյանքի պայծառություն, առաջընթաց ու զորացում աշխարհասփյուռ ազգիս հայոց։ Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»։

Լրահոս
Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար այս գարնանը նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում Ո՞ւմ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան. ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Հովսեփյանը սատարում է ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ՓՊ նախագահը և այլ քաղաքացիներ պահանջագիր փոխանցեցին նախագահին Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են Իշխանություն, որը Երկիրը ներսից և դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում. Սենոր Հասրաթյան Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար. քաղաքագետ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը կդադարեցվի Արմեն Սարգսյանը մեկնել է Ադրբեջա՞ն. «Իրավունք» Բացառվում է, որ ցույցերը նպաստեն թվերի աճին. հակահամաճարակային միջոցառումները խստացնելու կարիք չկա. համաճարակաբան Արթուր Դավթյանի գլխին «սև ամպեր են կուտակվել». «Իրավունք» Երկար ժամանակով լույս չի լինելու ԲԴԽ նախագահի սրախողխող անելու երկրորդ սերիան կլինի. «Հրապարակ» Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն. «Հրապարակ» Հայաստանում ծնվածների թիվը պակասել է, ամուսնություններն՝ ավելացել. «Ժողովուրդ» Փաշինյանը տեղյակ է՝ Ինչ է կատարվում Ոստիկանությունում ու ԱԱԾ-ում, ովքեր են դիմումներ գրել ու դուրս եկել. «Փաստ» Իմքայլական պատգամավորները Նիկոլ Փաշինյանից անվտանգության համար երաշխիքներ են խնդրում. «Ժողովուրդ» Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է զորավարժությունների. «Ժողովուրդ» Գնաճն ահագնանում է․ Փաշինյանն արդեն արհամարհում է գնաճն էլ, սպառողին էլ. «168 ժամ» Ով է հայտնի գեներալը, ում հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ. «Ժողովուրդ» Հովիկ Աղազարյանն առաջարկել է Սևանում օդանավակայան կառուցել. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ. Օրը հայտնի է. «Փաստ» Օնիկ Գասպարյանը Փաշինյանի հետ երկար զրույց էր ունեցել․ Հրապարակ «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան Սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ․ Իրավապաշտպան Կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին․ Նորատ Տեր-Գրիգորյանց ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ Սիսիան-«Զանգեր» հատվածում առկա է մերկասառույց Սիրուշոն կադրեր է հրապարակել ընտանեկան հանգստից. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իմ քայլի» պարապ պատգամավորները Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյաններն ու Զարուհի Բաբայանը հանդես են եկել Մարտի 8-ին նվիրված ֆոտոշարքով Արայիկ Հարությունյանի բոլոր ընկերները փախան. Հադրութի նախկին քաղաքապետ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը. ԼՈՒՍԱՆԿԱՐ «Ձայնագրություն ունենք, Անդրանիկ Մակարյանն ասում է` վրիպում է տեղի ունեցել. նա ինչպե՞ս կարող է ԳՇ պետ նշանակվել». Անհայտ կորածի մայր «Աննախադեպ հանդիպում». Լևոն Արոնյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետ Այսօր Տավուշում էինք. այստեղ իրավիճակը միանշանակ չէ. Վարուժան Գեղամյան Երանի մի օր վերադառնա մեր աչքերի փայլը. Նազենի Հովհաննիսյան Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան Մինչ ԱԱԾ-ն ֆեյքեր է որսում, Կապանում թուրքերը շրջապտույտի են դուրս եկել. Լիլիթ Գալստյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan