AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԱնցյալում էլ, երբ մարդիկ խոստանում էին գումարներ, միշտ չէ, որ խոստացված գումարները կարողանում էինք հավաքել, ֆինանսական խնդիր միշտ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայ Դատը ֆինանսական խնդիրներ ունի՞, կա՞ն մեծահարուստներն են, որոնք նախկինում ֆինանսավորել են, իսկ այժմ ներկայիս իշխանությունների հորդորով այլևս չեն ֆինանսավորում:

«Օրինակ՝ տարբեր ժամանակներում եղել են դրամական խոստումներ, հաջողել ենք Հայաստանից կամ այլ վայրերից խոստացած գումարների կեսը կամ 60 տոկոսը գոյացնել: Այնպես չէ, որ աշխատելու հնարավորություն չունենք, բայց եթե ավելի շատ գումար լինի, ավելի շատ աշխատանք կարող ենք անել»,- ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով՝ երբ հրապարակեն հանգանակության ցուցակը, պարզ կդառնա, որ գումար խոստացածների քանակը Հայաստանից նախորդ անգամվա համեմատ պակասել է: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, նա ասաց, որ դա հատուկ որևէ բանի հետ չեն կապում, բայց փաստն այն է, որ մարդիկ կային, գալիս էին, խոստանում էին, հիմա չեն գալիս ու չեն խոստանում:

Դիտարկմանը՝ գուցե իրենց աշխատանքից են դժգոհ, Մանոյանն ասաց. «Գուցե դժգոհ են, չի բացառվում, գուցե իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել, գուցե քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել, այդ բոլորն էլ հնարավոր է»:

Անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին և վարչապետի հասցեին արված քննադատություններին, բանախոսն ասաց, որ չի կիսում այն մոտեցումը, որ նման հրապարակային բանավեճի ժամանակ ասում են՝ սա ասաց, սա չասաց: «Դա բանակցություն չէ, դա ընդամենը սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով բանավեճ է. թե բանավեճն ինչ տվեց, դա ուրիշ հարց է: Բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այն պարզապես կազմակերպիչների շահերից էր բխում: Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել, այդքանը: Բայց ասել, որ սա ասաց մեր վարչապետը, այն չասաց մեր վարչապետը, դա չէ չափանիշը որոշելու՝ այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ ԱԳ նախարարը Բրատիսլավայում Հայաստանի կողմից որոշ գծերն էր հստակեցրել, ինչը մեղացվեց վարչապետի կողմից: «Փաստն այն է, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է, մնում է դրա միջազգային ճանաչումն ապահովել: Այսինքն, միջազգային հանրությունը նոր հնարավորություն է ուզում տալ, թող տա, բայց մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Արցախի ժողովուրդը երեք անգամ իր կամքը արտահայտել է և Ադրբեջանի մաս չկազմելն է այդ կամքը, ի վերջո՝ Հայաստանին միանալը: Լավ է, որ վարչապետը նշեց՝ ինչպես Ադրբեջանն է անկախացել, այդպես էլ Արցախը, բայց դա մեզ ամբողջությամբ չի բավարարում»,- ասաց նա և ընդգծեց՝ պետք է Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ տարվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan