AM | RU
USD
EUR
RUB

Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա: 2000-ից ավել անձանց հսկել ենք, հոսպիտալացրել ենք 83 անձանց, որոնք ունեցել են թեթև նախանշաններ: Բոլորը թեստավորվել են, արդյունքները եղել են բացասական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Անդրադառնալով ՀՀ-Իրան սահմանի փակմանը, Վանյանն ասաց, որ բեռնափոխադրող վարորդներին հսկելու են խստացված ռեժիմով: «Վարորդները պետք է լինեն լիարժեք հսկողության ներքո: Հստակ մեխանիզմներ կմշակվեն՝ ինչպես պետք է բեռնափոխադրումները կատարել: Գործընթացը կիրականացվի խստացված հսկողության ներքո, և սա ամբողջովին կառավարելի կլինի»,- ասաց նա՝ նշելով նաև, սա չի նշանակում, որ չեն վերահսկելու մյուս երկրներից եկող քաղաքացիներին:

«Բայց հաշվի առնելով Իրանի հետ անմիջական կապը և հոսքերը՝ որոշում կայացվեց փակել Իրանի հետ սահմանը: ժամանակավոր գործընթաց է, որ փորձենք նվազեցնել ռիսկը»,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ Հայաստանում առկա դիմակներն ապահով չեն, և հարցին՝ Հայաստանում կա՞ն այլ տեսակի դիմակներ, և նաև բժիշկների համար նախատեսված համազգեստներ, Վանյանն արձագանքեց, թե դրանք Ն95 դիմակներն են, որոնցից օգտվում են հիմնականում բժիշկները:

«Սա վիրուս է: Առաջինը պետք է պահպանել հիգիենան: Սա ամենակարևոր հարցն է: Ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ կեղտոտ ձեռքերից վիրուսը կարող է տարածվել: Նույն գրիպի հետ կապված ախտանշաններն են, փոխանցվում են նույն ձևաչափով: Այլ հատուկ պաշտպանիչ միջոց խորհուրդ չի էլ տրվում: Դիմակներ կրելու կարիք չկա: Պետք է կրել այն դեպքերում, երբ շփում կա հիվանդի հետ»,-ասաց նա:

Նա հայտնեց նաև, որ ներկա պահին Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ կա, ևս 1000 թեստ կներկրվի, իսկ թեստավորումը կատարվում է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտների:

Ըստ Վանյանի՝ վարակման դեպքում առաջին հիվանդանոցը, ուր կտեղափոխվի քաղաքացին, Նորք ինֆեկցիոն կենտրոնն է, որովհետև այնտեղ կան մեկուսարաններ, մյուս դեպքերում բաշխվածութունը լինելու է ըստ տարածաշրջանի:

Լրահոս
Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan